Ակեսուրս անկողնային հիվանդ է․ Նրա դստեր մտքով անգամ չի անցնում օգնել խնամել մորը, իսկ ես․Ես չեմ պատրաստվում կյանքս
զոհաբերել։Մի քանի շաբաթ առաջ վատ դեպք պատահեց սկեսրոջս հետ՝ նա հիվան դացավ և հիմա տոտալ հսկողության կարիք ու
նի։ Նա միայնակ ոչինչ չի կարող անել: Նա չի կարող նույնիսկ ինքնուրույն լվացվել։ Այս բոլոր պարտա կանությունները անմիջապես
ընկան իմ վրա։

Ինչո՞ւ։
Ամուսինս աշխատանքի է, բացի այդ՝ տղամարդ է, չի կարողանա ինչպես հարկն է մորը խնամել։ Քույրն աշխատում է, ժամանակ
չունի.
-Դու քո կյանքում ոչ մի օր չես աշխատել: Դու նույնիսկ աշխատանքային գրքույկ չունես: Պարտ քերը վերադարձնելու ժամանակն է,-
մի անգամ ասաց ամուսինս,- ես 18 տարի է քեզ ապահովում եմ… հիմա քո հերթն է օգնելու։ Այո, այդպես է, բայց տնային տնտեսու-
թյունը հսկայական աշխատանք է:

Եփել, լվանալ, կերակրել, մաքրել, արդուկել, կարել և այդպես շարունակ: Երբեմն ես ամբողջ օրը ոչինչ չէի ուտում, քանի որ չէի հասց
նում: Այսպիսով, միգուցե ես ավելի շատ եմ աշխատել, քան ամուսինս կարծում է: Ես լավ հարաբերություններ ունեմ սկեսուրիս հետ։
Նա երբեք չէր խառնվում մեր կյանքին,նվերներ էր բերում իր թոռներին,փող էր տալիս (քիչ, իհարկե, բայց երեխաները գոհ էին), բայց
միևնույն ժամանակ միշտ ասում էր.
-Ես տատիկ եմ, ոչ բուժքույր կամ դայակ։

Նա չէր ցանկանում թոռներին խնամել:Ես հիմա այլ ելք չունեմ։ Պառկած սկեսուրիս պետք է նայեմ… Բացի այդ, սկեսուրս ծանրքա-
շային կին է, մենակ ինձ համար դժվար կլինի տեղափոխել։ Ամուսինս համաձայնեց բո ւժքույր վարձել շաբաթական մի քանի ժամով,
ոչ ավելին։ Ամուսինս ու նրա քույրը անգամ չեն ուզում լսել հատուկ հաստատությունների մասին։ Ես չեմ պատրաստվում ամուսնուցս
հեռանալ սրա պատճառով։ Այս 17 տարիների ընթացքում մենք շատ բան ենք ապրել, բայց չեմ պատկերացնում, թե ինչպես կզոհա-
բերեմ իմ հաջորդ տարիները սկեսուրիս խնամքի համար։
