Ականջներում լսվող աղմուկը վկայում է լուրջ հիվանդությունների մասին

Մասնագետների պնդմամբ՝ ականջներում լսվող աղմուկը կարող է լինել ինչպես առողջ, այնպես էլ հիվանդ մարդկանց մոտ: Երբ այդ տհաճ զգացումն առաջանում է հանգիստ իրավիճակում, մարդկանց մեծամասնության մոտ ի հայտ է գալիս անհանգստության ու խուճապի զգացում:

Բժիշկների խոսքով՝ ականջներում լսվող աղմուկը պայմանավորված է ներքին ականջում գտնվող մանր անոթներով հոսող արյան հոսքով: Սակայն ներկայում մարդիկ հաճախ են բախվում ականջի տարբեր խնդիրների ու հիվանդությունների:

Հաճախ ականջներում լսվող ախտաբանական աղմուկը հանդիպումէ այն մարդկանց մոտ,որոնց մոտ կան լսողական նյարդում արյան բաշխման մեխանիզմի խանգարումներ: Հարկ է նշել, որ սա կարող է լինել լսողական օրգանների հիվանդությունների վաղ փուլերի ախտանշան, իսկ որոշ դեպքերում այս զգացողությունը կարող է առաջանալ նաև սրտի հիվանդությունների դեպքում:

Ականջներում լսվող աղմուկը պայմանավորված է լինում մի քանի գործոնով: Դրանց թվին են դասվում ավիտամինոզը, սակավարյունությունը(անեմիա),լսողական նյարդի բորբոքումները,վարակները,վահանաձևգեղձի հիվանդությունները, սնդիկով ու կապարով թունավորումները, ալկոհոլային կամ թմրանյութային թունավորումները:

Բժիշկների խոսքով՝ականջում լսվող աղմուկը կարողէ նաև լինել բորբոքային մասնիկների ու տարրերի ըմպանից եվստախյան խողովակի լորձաթաղանթ անցնելու հետևանքով: Այս դեպքում սեղմվում է թմբկաթաղանթը, ինչն էլ կարող է հանգեցնել կարճաժամկետ խլության:   Աղմուկի ուժգնությունը կարող է բարձրանալ լսողության որակի վատացմանը զուգահեռ:

Տհաճ զգացողություններն ի հայտ են գալիս ուժեղ հոգեբանական գրգռման կամ զարկերակային ճնշման տատանումների ժամանակ:Երկարատև սպորտային ծանրաբեռնվածությունն ու օրգանիզմում հորմոնալ փոփոխությունները նույնպես կարող են դառնալ աղմուկի առաջացման պատճառ: Նման վիճակի բուժումն իրականացվում է տարատեսակ դեղորայքի միջոցով:

Դրանք կարող են լինել ինչպես հակաջղաձգումային, այնպես էլ հակահիստամինային դեղամիջոցներ: Բացի այդ, բժիշկները հաճախ օգտագործում են նաև սարքավորումներով բուժում կամ ականջի թմբկաթաղանթի մերսում:

Ականջի հիվանդությունների ախտորոշումն իրականացվումէ բուժզննման միջոցով:Հիվանդությունը ժամանակին հայտնաբերելը մեծացնում է հիվանդի ամբողջական ապաքինման հնարավորությունը: Լսողական օրգանների քրոնիկ հիվանդությունները կարող են հանգեցնել ամբողջական խլության:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика