«As-salamu alaykum ՀՀ «ոստիկшնություն»». Նшրեկ Սшմսոնյшն

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «As-salamu alaykum ՀՀ «Ոստիկանություն» Երեկ ՀՀ Ոստիկանության որոշ ներկայացուցիչներ Երևանի կենտրոնում իրենց ուսադիրներով պաշտպանում էին Իլհամ Ալիևի թասիբը:

Ավելի ուղիղ ասած էդ «սպաները», որոնք առանձնակի հաճույքով ակտիվիստներին էին քաշքշում, ուղղակիորեն պատասխանատու են Իլհամ Ալիևի շարունակական հրճվանքի համար:
Էդ «ոստիկանները» ոստիկան չեն, էդ «ոստիկանները» ալիևի գվարդիայի անձնական ներկայացուցիչներն են այնպես, ինչպես Դավաճան Վիժվածք նիկոլ փաշինյանը: Էդ «ոստիկանները» պատասխանատու են Շուշիի մշակույթի տանը զոհված ու վիրավորված իրենց տասնյակ ընկերների դժբախտության համար:

Նրանք պատասխանատու են մեր հազարավոր զոհերի ու գերիների համար, հայտնի տեսանյութի իրենց ընկերների վիճակի համար: Եվ այո՛, երիցս ճիշտ է ընկերս, որ երեկ էդ անհայրենիքներին «ողջունեց» Սալամ Ալեյքում-ով, քանի որ նմանների հետ իրենց լեզվով պետք է խոսել: Համենայնդեպս ես այսօրվանից նմանատիպ «ոստիկանների» հետ այդ լեզվով եմ խոսելու և ուրեմն` Սալամ Ալեյքում Ալիևի ու նիկոլի պահապաններին:

Հ.Գ. Խոսքը վերաբերում է բացառապես իրենց աքլորի տեղ դրած ու ոստիկանական համազգեստ հագած ալիևանիկոլական հրոսակախմբի ներկայացուցիչներին: Լավ ոստիկանի ուսադիրներն ինձ համար սեփական պատվին հավասարազոր նշանակության են»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика