Apple-ը խելացի ծածկոց կթողարկի

Apple-ը խելացի ծածկոց է պատենտավորել, որը կվերլուծի սեփականտիրոջ սրտխփոցը, ջերմաստիճանը և շնչառության հաճախականությունը:

Այս մասին հաղորդում է New York Post-ը Աքսեսուարը կստանա iSheet անվանումը:

Նշվում է, որ գործվածքում հատուկ հաղորդիչներ կկարեն: Հաղորդիչները կհավաքեն տվյալները, իսկ ծրագրային ապահովումը դրանք կհամեմատի օպտիմալ ցուցանիշների հետ:

Տվյալները կցուցադրվեն անլար կառավարման պանելում:

Ծածկոցը կօգնի առողջության հետ խնդիր ունեցող մարդկանց:

Վատ ինքնազգացողության դեպքում ծածկոցը շտապ օգնություն կկանչի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика