8 տարեկան տղան 1000 ԱՄՆ դոլար գումար շահեց և տվեց 2-ամյա հարևանուհուն․․․Իմանալով նրա այդ քայլի պատճառը՝ ծնողնե-
րը չկարողացան զսպել արցունքները։ Ամերիկացի 8 ամյա Ուայետ Էրբերը հայտնի վիճակախաղում շահեց 1000 դոլար:
Սակայն նա գումարը որոշեց չծախսել սեփական կարիքները հոգալու համար:Տղան գումարը տվեց 2 ամյա Կարա Կելտիին՝ իրենց
հարևանուհուն: Երեխան հիվանդ էր քաղցկեղով…Ուայետն ուղղակի զանգեց աղջկա մորը և ասաց

-Քիմիաթերապիայի քա՞նի կուրսի համար կբավականացնի 1000 դոլարը:
Տղայի մայրը հարցազրույցի ժամանակ պատմել է.
-Որդիս գիտի, թե ինչ է քաղցկեղը: Երբ նա իմացավ,որ Կարայի մոտ հայտնաբերվել է այդ սարսափելի հիվանդությունը,շատ տխրեց:
Բանկի աշխատակիցը, ով պիտի հանձներ գումարը, ասել է.

-Ես երբեք չեմ հանդիպել նման երեխաների, ովքեր պատրաստ են նվիրաբերել իրենց շահած գումարը:
Բարեբախտաբար, փոքրիկի հիվանդությունը հնարավոր է բուժել: Բուժման դինամ իկան դրական է, սակայն լիարժեք ապաքինվելու
համար դեռ մի քանի տարի հարկավոր է քիմիաթ երապիա ստանալ:
