Թուրինջը շատ համեղ ու տարածված միրգ է, որն օժտված է նաև բազմաթիվ օգտակար հատկություններով: Սակայն այդ օգտակար հատկությունների մասին ոչ բոլորը գիտեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը.
· Թուրինջը բարելավում է մարսողությունն ու արագացնում է նյութափախանակության գործընթացները, · այն նվազեցնում է զարկերակային ճնշումը, · օգնում է կարգավորել լյարդի աշխատանքը, · թարմ թուրինջը քայքայում է աղերը, · այս միրգը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, · բացի այդ, թուրինջն օժտված է հզոր հակաքաղցկեղային հատկություններով, · ինչպես նաև նպաստում է երիտասարդության պահպանմանն ու երկարակեցությանը:

Այս միրգը խորհուրդ է տրվում օգտագործել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, ստամոքսի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, ինչպես նաև զարկերակային գերճնշման դեպքում:
Սակայն հարկ է հիշել, լավ յուրացնելու համար թուրինջը հարկավոր է ուտել սնվելուց առաջ: Բացի այդ, այս միրգն ունի շատ ցածր կալորիականություն (100 գրամում պարունակվում է ընդամենը 35 կկալ), ուստի այն օգնում է նաև ազատվել ավելորդ քաշից:
