7 տարեկան աղջնակը հաճախ էր գոռում, բարկանում ու վիրավորում մտերիմներին․ Մի օր մայրը տարավ նրան դռան մոտ ու․․․7-
ամյա աղջիկը ոչ մի կերպ չէր կարողանում զսպել բարկությունը։ Նա վիրավորում էր և մորն ու հորը, և փոքր եղբորը, և ընկերներին։
Ծնողները էլ չգիտեին, թե ինչպես վարվել դստեր հետ։

Մի օր մայրը նրան տոպրակով մեխ տվեց ու ասաց, որ ամեն անգամ, երբ ինքը կորցնի ինքնակառավարումը, թող մի մեխ մեխի խոր-
դանոցի դռան վրա։Առաջին օրը երեխան 37 մեխ մեխեց։ Մի քանի շաբաթ անց, երբ նա որոշ չափով սովորել էր կառավարել ինքն ի-
րեն, քանի որ մեխերի շնորհիվ սկսել էր դրան ուշադրություն դարձնել, մոտեցավ մորն ու ասաց, որ դռան վրա գրեթե տեղ չի մնացել։

Բացի այդ, նա հասկացել էր, որ ավելի հեշտ է զսպել վիրավորելու ցանկությունը, քան մեխ մեխել։Մայրն առաջարակեց այսուհետ օ-
րական 1 մեխ հանել, որպեսզի երբեք չմոռանա նոր ձեռքբերված հրաշալի հմտությունը։ Մի քանի ամիս անց աղջիկը բռնեց մոր ձեռ-
քից ու տարավ դռան մոտ։ Մայրն ասաց․
-Ապրես, աղջիկս։ Դու լավ ես կատարել հանձնարարությունը։ Բայց նայիր դռան վրայի անցքերին։ Այն երբեք առաջվանը չի լինի։ Երբ
դու բարկացած ժամանակ վատ բառեր ես ասում, դրանք թողնում սպիեր մարդկանց հոգու վրա,ինչպես որ մեխերն են հետքեր թողել
դռան վրա։

Կարող եք անգամ դանակով հարվածել մարդուն, իսկ հետո հազար անգամ ներողություն խնդրել։ Չէ որ սպին կմնա՝ անկախ ձեր նե-
րողություն խնդրելուց։Գնահատեք ձեզ շրջապատող մարդկանց։ Հաճախ հասկանում եք, թե որքան կարևոր են նրանք, երբ նրանց
կորցնում եք ընդմիշտ։
