Ցանկանո՞ւմ եք լինել միշտ երջանիկ ձեր սիրելիի հետ, ուրեմն պարզապես արեք այս բաները, դրանք շատ կարևոր են: Մի աշխատեք գիշերը Եթե անգամ շատ գործ ունեք, դա կսպասի, ավելի լավ է այդ ժամանակը անցկացրեք ձեր սիրելիի հետ:
Հարցեր մի քննարկեք քնելուց առաջ Եթե օրվա ընթացքում ինչ-որ բան ձեզ անհանգստացնում է, ապա այդ մասին խոսեք օրվա ընթացքում, գտնելով հարմար պահը: Գիշերը լավ է խոսել հաճելի բաների մասին, միասին ծիծաղել, ֆիլմեր դիտել: Գրկեք իրար Աշխատանքային լարված օրվանից հետո գրակախառնություններն ու համբույրները հենց այն են ինչ պետք է հանգստանալու համար:
Գրկխառնվեք և բացասական մտքերը կանհետանան:

Պառկեք քնելու միաժամանակ Սովորություն դարձրեք միասին քնելը, դա ավելի մտերմացնում: Հեռախոսը մի կողմ դրեք Այսօր շատ զույգեր պառկում են հեռախոսը ձեռքներին: Լավ կլինի այդ ժամանակը նվիրել սիրելիին, գգվել նրան: Երեխաներին քնեցրեք առանձին սենյակում Դուք պետք է ունենաք ձեր անձնական տարածքը:
Երեխաները կարող են երբեմն ձեզ մոտ քնել, բայց դա չպետք է սովորություն դառնա: Անկեղծ եղեք միմյանց հետ Զույգերը պետք է իրար հայտնեն ամեն ինչ, թե լավը, թե վատը: Գաղտնիքները և վիրավորանքները ոչ մի լավ բանի չեն տանում, փչացնում են տրամադրությունը:
