Ամենահիմար բանը, որ երբևէ կարելի է լսել, դա՝ «բոլոր տղամարդիկ էլ դավաճանում են» արտահայտությունն
է։ Այդպես են ասում այն կանայք, որոնց դավաճանում են, և այն տղամարդիկ, որոնք դավաճանում են։ Իսկ մնա-
ցած բոլորը գիտեն, որ իսկական տղամարդը չի դավաճանի սիրելիին միայն մեկ գիշերվա համար։
Երբ դավաճանության ես գնում, պետք է հասկանաս, որ վտանգում ես քո հարաբերությունները։ Դավաճանութ-
յունը դա ոչ թե սխալ է, այլ ընտրություն։ Դու ընտրում ես սիրելիի և նորի միջև։ Համոզված եղեք, որ իսկական
տղամարդիկ ընտրում են սիրելիին։Նա գնահատում է այն, ինչ ունի Չի ցանկանում ցավ պատճառել Դավաճա-
նությունը միշտ անձնական ողբերգություն է։
Դա սպանություն է սիրելիի նկատմամբ։ Այդպես չեն վարվում մարդիկ, որոնք սիրել գիտեն։ Մտածում է, նախ-
քան ինչ–որ բան անելը Դավաճանության են գնում կամ նրանք, ովքեր չեն սիրում, կամ նրանք, ովքեր չեն մտա-
ծում։ Եթե զրկված է մարդը մտածելու ունակությունից, ապա հեշտությամբ է գնում այդ քայլին, ինչի համար հե-
տո զղջում է, երբ արդեն ուշ է լինում։ Հարգում է ինքն իրեն Նվիրվածությունն ու հավատարմությունը սովորա-
բար առաջին հերթին ինքդ քեզ հարգելու նշաններ են։
Եթե դա հասկանային մարդիկ, դավաճանություններն էլ ավելի քիչ կլինեին։ Հարգում է կնոջը Դե ի՞նչ կարելի է
ասել. ավելի լավ է հարգանք ցուցաբերել և խզել հարաբերությունները, քան «փորձարկել» ուրիշ կանանց և
մտածել «արժե՞ այս մեկին թողնել, թե նրա հետ դեռ հարմար է»։ Պարզապես, որովհետև սիրում է Հավատացեք,
որ նա ով սիրում է, չի դավաճանի։ Քանի որ չեն ցանկանում և քանի որ մտածում են, նախքան ինչ–որ բան որո-
շելը… ինչ էլ որ լինի, սիրող մարդիկ նման դավաճանության չեն գնա։
