Ցածր կալորիականությամբ այդ պտուղը օրգանիզմին տալիս է մեծ քանակությամբ սննդարար նյութեր: Ինսուլտ Մանդարինի ամենօրյա օգտագործումը ինսուլտի առաջացման ռիսկը իջեցնում է 19 %-ով: Զարկերակային ճնշում Մանդարինը կարգավորում է զարկերակային ճնշումը: Մանդարիններում պարունակվող կալիումը կարգավորում է զարկերակային ճնշումը, իսկ կալիումի հաճախակի օգտագործումը նվազեցնում է հանկարծամահության հավանականությունը 20%-ով:
Քաղցկեղ Մանդարինը և այլ ցիտրուսային մրգերի հյութը նվազեցնում է մանկական լեյկոզի առաջացման ռիսկը, հատկապես եթե դրանք օգտագործվում են կյանքի առաջին երկու տարիների ընթացքում:
Մանդարինը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С, որը հանիսանում է հակաօքսիդանտ և պայքարում է ազատ ռադիկալների դեմ, որոնք քաղցկեղ են առաջացնում: Սիրտ Առողջ սիրտը ակտիվ կյանքի գրավականն է:

Մանդարինը ամրապնդում է սրտամկանը: Դիաբետ Մանդարինը կարող է օգնել դիաբետի դեմ պայքարում, հատկապես 1-ին տեսակի դիաբետի դեպքում: Մանդարինի կանոնավոր օգտագործումը արյան մեջ նվազեցնում է գլյուկոզայի մակարդակը: Մաշկ Մանդարինի կանոնավոր օգտագործումը կանխում է վաղաժամ կնճիռների առաջացումը:
Վիտամին С –ն անհրաժեշտ է կոլագենի ձևավորման մեջ, որը կանխում է մաշկի ծերացումը և մանդարինը հիանալիորեն լրացնում է С վիտամինի պակասը: Մանդարինում պարունակվող 170 ֆիտոքիմիական նյութերը և շուրջ 60 տեսակ ֆլավոնիդները այս պտուղը դարձնում են ամենաօգտակար ու ամենաառողջ պտուղներից մեկը:
