53 տարեկան մայրս որոշել է երեխա ունենալ, իսկ հիմա․․․Կրտսեր քրոջս ցանկանում է թողնել ինձ վրա

53 տարեկան մայրս որոշել է երեխա ունենալ, իսկ հիմա․․․Կրտսեր քրոջս ցանկանում է թողնել ինձ վրա։Այսօր ուզում եմ պատմել, թե
ինչ կարող է պատահել, եթե կինը հոգեբանորեն կախվածություն ունի տղամարդուց:26 տարեկանում ես ամուսնացա ու հեռացա իմ
հայրական տանից: Մինչ ամուսնությունս ապրում էի մորս ու եղբորս հետ: Հայրս վաղուց է բաժանվել մորիցս, երբ եղբայրս դեռ նոր
էր ծնվել:

Մորս համար շատ դժվար էր, նա երկար ժամանակ ամուսնուս հետ բերելու փորձեր էր անում, սակայն վերջինս երևի վաղուց սիրու-
հի ուներ, քանի որ մեզ լքելուց անմիաջպես հետո ընտանիք կազմեց ու բարեհաջող մոռա ցավ մեր մասին:Մայրս գնաց աշխատելու,
իսկ կրտսեր եղբորս դաստիրակությունն ու խնամքը ընկավ իմ ուսերին:Իրականում եղբ այրս ինձ համար բեռ չէր: Ես նրան շատ էի
սիրում, հիմա էլ նույն ձև սիրում եմ: Ինձ միայն անհանգստացնում էր մորս վիճակը:

Հորս հեռանալուց հետո նա այլ մարդ դարձավ: Ես զգում էի, որ մորս մոտ միա յնակ մնալու աննորմալ վախ կա: Ես հասկանում էի,
երբ նա ինչ-որ տղամարդու հետ էր հանդիպում, հետո նկատում էի, որ բաժա նվել են, քանի որ սկսում էր աշխատանքից շուտ գա
տուն, բայց շատ նայրդայնացած էր լինում այդ շրջանում: Հետո նորից, նորից ու նորից… Այս ամենը կախվածության մասին էր վկա-
յում:

Վերջապես մայրս առաջին անգամ մի տղամարդու հետ եկավ տուն, որ մեզ հետ ծանոթացնի: Ես գլխի ընկա, որ այս ամենը լուրջ է,
ու անկեղծ ասած, ուրախ էի մորս համար: Միքայելը ոչ աղքատ, գեղեցիկ ու դաստի արակված տղամարդու տպավորություն թողեց,
մեզ հետ հեշտությամբ լեզու գտավ, թվում էր, թե ոչ մի խնդիր լինել չի կարող: Միքայելը տեղափոխվեց մեր տուն, քանի որ եղբայրս
այլ տեղ ապրել չէր ուզում, և մայրս որոշեց գնալ զիջումների:

Շուտով իմացանք, որ մայրս հղի է: Բոլորս շատ երջանիկ էինք, իսկ երբ ծնվեց փոքր քույրս, մենք ուղղակի թռչկոտում էինք ուրախու
թյունից: Բոլորս, բացի Միքայելից: Նա փոխվեց օրերի ընթացքում, սկսել հաճախ վիճել մորս հետ, անտեղի, առանց որևէ պատճառ-
ների:

Պարզվեց, որ խնդիրը խանդի զգացումն էր: Մորս ուշադրությունն անցել էր փոքրիկին, և նա առաջվա պես չէր կարողանում ժամա-
նակ հատկացնել ամուսնուն: Հետո Միքայելը կնոջ առաջ պայման դրեց. կամ ինքը, կամ երեխան:Մայրս էլ խնդրեց ինձ, որ երեխան
որոշ ժամանակ ինձ հետ ապրի: Ես իհարկե դեմ չէմ, բացի այդ, առաջին անգամը չէ, փորձ ունեմ, սակայն ամուսինս դժգոհ է, չի հա-
մաձայնվում:

Իսկ ես նրան հասկանում եմ, չէ որ նրա պլանների մեջ չէր մտնում իմ կրտսեր քրոջը պահելը, և մենք էլ արդեն սկսել ենք մտածել մեր
երեխան ունենալու մասին:Մայրս 53 տարեկանում երեխա է ունեցել և փորձում է հիմա նրան ինձ տալ, իսկ ամուսինս դեմ է․․․ ·Հիմա
չգիտեմ, թե ինչ անեմ. մի կողմից, չեմ ուզում նեղացնել մորս և թույլ տալ, որ բաժ անվի, գիտեմ, որ նա սխալ է մտածում, բայց ինչ ա-
րած, ոչ էլ ուզում եմ ամուսնուս հետ վիճել ու նրա կամքին հակառակ լուրջ որոշում կայացնել:

Խնդրում եմ, մի խորհուրդ տվեք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика