Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությամբ, սկսել է տրամադրել հիսուն հազարական դրամի չափով ֆինանսական օժանդակություն քրոնիկ հիվանդություններ, ներառյալ հաշմանդամություն ունեցող եւ անկողնային վիճակում գտնվող անձանց։
![]()
Նշված կատեգորիաներին պատկանող, ինչպես նաեւ նվազ շարժունակություն ունեցող անձինք հատկապես խոցելի են թոքային վարակների եւ, հետեւաբար, COVID-19- ի նկատմամբ: Դրամական օժանդակությունը նախատեսվում է օգնելու շահառուներին հոգալու բժշկական եւ հիգիենայի հրատապ կարիքները:
Ֆինանսական աջակցության հետ զուգահեռ, ԿԽՄԿ-ն սահմանել է նաեւ շուրջօրյա թեժ գիծ բնակչության վերոնշյալ խմբի համար եւ ապահովել ալկոգելով ու կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկներով։
Փոստային ծառայությունների աշխատակիցներին, ովքեր իրականացնում են դրամի բաշխումը, նույնպես տրամադրվել է ալկոգել, ձեռնոց եւ դիմակներ:
