4 սովորություն, որոնցից պետք է հրաժարվել 40 տարեկանում գեղեցիկ մնալու համար

1. Դիմահարդարումով քնել

Կոսմետիկ միջոցները, որոնք մնում են մաշկի վրա, կարող են դյուրագրգռություն առաջացնել, արագացնել կնճիռների առաջացումը, խցանել ծակոտիները և չորացնել մաշկը:

2. Հոգ չտանել պարանոցի և դեկոլտեի հատվածի մասին

Այդ հատվածի մաշկը շատ բարակ է, դրա մասին պետք է հոգ տանել: Դեմքի մաշկի խնամքի միջոցները շատ հարմար են պարանոցի և դեկոլտեի համար:

3. Շիճուկ չօգտագործել

40 տարեկանում մաշկը թառամում է, կնճիռներ են առաջանում: Խորհուրդ է տրվում շիճուկ պարունակող միջոցներ, ակտիվ բուժիչ բաղադրիչներ, հակաօքսիդանտներ և խոնավեցուցիչներ օգտագործել: Այդպիսի միջոց քսեք օրական երկու անգամ (առավոտյան և երեկոյան) ձեր սովորական քսուքն օգտագործելուց առաջ:

4. Չմաքրել դիմահարդարվելու սպունգները և վրձինները

Պետք է կոսմետիկ պարագաներն ամեն շաբաթ մաքրել ջրով և օճառով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика