30 բան, որ հարկավոր է անել մինչև 30 տարեկանը

30 բան, որ հարկավոր է անել մինչև 30 տարեկանը

  1. Առնվազն երկու օտար լեզու սովորել:
  2. Թափառել լեռներում և անտառներում, լողանալ գետակներում, մի խոսքով ձուլվել բնության հետ:
  3. Սիրածդ մասնագիտության մեջ խորանալ առանց դասագրքային կարծրատիպերի:
  4. Հանդես գալ տարբեր հանրային նախաձեռնություններով, նույնիսկ այնպիսինախաձեռնություններով, որոնց ձախողումը երաշխավորված է:
  5. Փորձել քեզ բիզնեսում: Այն էլ մի քանի անգամ:
  6. Ուսումդ շարունակել տարբեր երկրներում:
  7. Այցելել համաշխարհային հռչակ վայելող մշակութային օջախներ:
  8. Տարին գոնե մեկ անգամ ժամանակ գտնել մանկությանդ ընկերների հետ խնջույքի գնալ:
  9. Առնվազն երկու տարին մեկ գնալ արտասահման՝ տեսնելու թե ինչպե՞ս են ապրում այլ մշակույթ կրող մարդիկ:
  10. Թափառել հայրենիքիդ բնակավայրերում՝ ավելի լավ հասկանալու երկիրդ և ժողովրդիդ:
  11. Ծանոթությունների ցանց ստեղծել՝ ներառելով անհատների հնարավորինս շատ բնակավայրերից:
  12. Գտնել գաղափարակիցներ, ոգևորվել ու ոգևորել նոր գաղափարներով:
  13. Տեղյակ լինել քո նախընտրած ոլորտի համաշխարհային հիմնական բանավեճերին:
  14. Աշխատանք գտնել, դաստիարակել քո մեջ աշխատանքային կարգապահություն:
  15. Գնահատել նախորդ սերնդի ձեռքբերումները:
  16. Մարդկանցից չնեղանալ, ընդունել նրանց այնպես, ինչպես կան:
  17. Քո վրա մեծ ազդեցություն թողած գրքերը նվիրել ուրիշներին:
  18. Ծառայել բանակում կամ առնվազն կրակել հրազենից:
  19. Մարդկանց համար տարբեր հնարավորություններ ստեղծել:
  20. Փորձել հասկանալ սերնդիդ անելիքները, առաքելությունը:
  21. Մտածել ազգային հզորության բաղադրիչների մասին:
  22. Կարողանալ զսպել զգացմունքները՝ հոգու խորքում մնալով նույն ռոմանտիկը:
  23. Կարողանալ թիմ հավաքել և գաղափարներ առաջ մղել:
  24. Սիրահարվել, սիրել, ամուսնանալ: Ընտանիքը կարևորագույն արժեք է:
  25. Հյուրընկալել շատ մարդկանց և շատերի մոտ հյուրընկալվել:
  26. Լինել համարձակ և ազնիվ: Խուսափել քծնողներից և վախկոտներից:
  27. Միշտ ազատ ժամանակ ունենալ մտածելու համար:
  28. Մասնագիտական գրականությանը տրվելով՝ չմոռանալ գեղարվեստականի մասին:
  29. Հաջողված պատմություններով կիսվել հնարավորինս շատ մարդկանց հետ:
  30. Ֆինանսապես աջակցել հասարակության ուժեղացման համար պայքարող քաղաքական և քաղաքացիական կազմակերպություններին:
Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика