3 Բաղադրիչ, որի շնորհիվ կունենաք փարթամ մազեր

Կանայք երազում են խիտ, երկար և առողջ մազերի մասին, իսկ նման մազեր ունեցողներն ասում են, որ իրենցից պահանջվել է շատ ժամանակ, ջանք և գումար՝ այդպիսի էֆեկտի հասնելու համար: Մեկ ամսվա ընթացքում մազերն աճում են 1 սմ, ոչ ավելի:

Այնուամենայնիվ, մազերի աճը և կառուցվածքը կախված են շատ գործոններից, այդ թվում առողջական ընդհանուր վիճակից, շրջակա միջավայրից և գենետիկայի գործոններից: Ավելին, առողջ և բալանսավորված սնունդը հանդիսանում է բանալի երկար և թավշյա մազերի համար: Բացի այդ, կան միջոցներ, որոնք օգնում են խթանել մազերի աճը և պատրաստել դրանք կարելի է տնային պայմաններում:

Դրանցից մեկով մենք կկիսվենք ձեզ հետ: Ձեզ անհրաժեշտ է. 1. Կաստորայի յուղ – 2 ճ/գ 2. Ձվի դեղնուց – 1 հատ 3. Մեղր – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

Խառնել բոլոր բաղադրիչները:

Կիրառումը

Պատրաստված խառնուրդը թեթև մերսող շարժումներով քսել մազերի արմատներին: Զանգվածի մնացած մասը քսել մազերին և թեթև լողավազանային գլխարկով ֆիքսել 2-4 ժամ: Դրանից հետո լվացեք Ձեր շամպունով և տաք ջրով: Կրկնել շաբաթական 1-2 անգամ՝ 2 ամսվա ընթացքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ https://bestinfo.am/archives/12064

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика