Սպանախը շատ օգտակար բանջարեղեն է,որը կարելի է օգտագործել ինչպես աղցաններ ու կանաչ սմուզիներ պատրաստելու համար,այնպես էլ որպես տաք ուտեստների բաղադրիչ։Այն հարուստ է սպիտակուցներով,վիտամիններով ու հանքանյութերով, սակայն մարդիկ հաճախ թերագնահատում են այս մթերքի օգտակա-րությունն ու նախապատվությունը տալիս այլ բաղադրիչներին։

Օգնում է պայքարել շաքարային դիաբետի դեմ
Սպանախը հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է։ Այն պարունակում է ալֆալինոլենաթթու, որն օգնում է բարձրացնել ինսուլինի մակարդակը։Բացի այդ սպանախի հյութը դրական ազդեցություն է ունենում արյան մեջ շաքարի մակարդակի վրա, ուստի այն շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար։
Բարելավում է տեսողությունը
Սպանախը հարուստ է բետա-կարոտինով, լյուտեինով ու զեակսանտինով, իսկ այս տարրերը շատ կարևոր են տեսողության պահպանման համար։ Այս օգտակար նյութերն օգնում են կանխել մակուլոդիստրոֆիան, որը տե-սողության վատթարացման հիմնական պատճառներից մեկն է։

Բարելավում է մազերի ու մաշկի վիճակը
Մեծ քանակությամբ հակաօքսիդանտների շնորհիվ սպանախն օգնում է թարմացնել բջիջներն ու պահպանել մաշկի խոնավությունը։ Բացի այդ, այս բույսը հարուսը է А, В և С վիտամիններով, որոնք խթանում են մազերի աճն ու դարձնում դրանք շատ ավելի փարթամ։
Եղեք առողջ
