25 տարվա համատեղ կյանքից հետո եղբայրս բաժանվել է կնոջից․ Ըստ նրա մեղավորը ես եմ․․․

25 տարվա համատեղ կյանքից հետո եղբայրս բաժանվել է կնոջից․ Ըստ նրա մեղավորը ես եմ․․․

Երեկ երեկոյան եղբա յրս լքեց կնոջը, և դա այն դեպքում, որ իրենք 25 տարի միասին են եղել: Ուղղակի հավաքեց իրերը և հեռա-ցավ տնից: Ասաց, որ պիտի մտածի ապագայի մասին և կարգի բերի մտքերը:Ես ակամա դարձա նրա ամուսնալուծության մեղա-վորը:

Եղբայրս 44 տարեկան է: Իր կնոջը՝ Կարինեին, նա սիրահարված է եղել դեռ դպրոցական տարիքից:Նրանք դպրոցն ավարտեցին, հետո սկսեցին ռոմանտիկ հարաբերությունները, որոնք էլ վերածվեցին իրական սիրո:Հետո եղավ հարսանիքը, երկու դուստրերի ծնունդը: Կարինեի հետ նրանք միշտ համերաշխ են եղել, կարծես միմյանց համար էին ստեղծված:

Տարիներ անց թվում է, թե եղբայրս այլ մարդ է դար ձել: Ես երկար ժամանակ չէի կարո ղանում հասկանալ Արենի կտրուկ փոփո-խությունների պատճառը, մինչ այն պահը,երբ տեսա, թե նա ինչպես է համբուրվում գործընկերուհուս՝ Անիի հետ:Անին եղբորիցս 15 տարի փոքր է: Մեր գրասենյակ է եկել աշխատելու մոտ կես տարի առաջ:

Չնայած տղամարդկանց հարցում՝ Անիի ազատամիտ լինելուն և նրան, որ նա ինձ սկզբում բացարձակ դուր չէր գալիս, ժամանա-կի ընթաց քում մենք մտեր մացանք: Ես առանց ետին մտքի Անիին և նրա դստերը հրավ իրեցի իմ աղջկա ծննդյան օրվա առթիվ կազմակերպված խնջույքին: Հավանաբար նա հենց այդ ժամանակ է ծանոթացել եղբորս հետ:

Իմանալով, թե ինչ տիպի տղամարդիկ են դուր գալիս Անիին՝ վստահ կարող եմ ասել, որ ինքն ու եղբայրս բացարձակապես միմ-յանց հարմար չեն: Անին սիրում է երկույթներ, աղմկոտ վայրեր, ակ տիվ հան գիստ, սպորտ, իսկ եղբայրս ճիշտ հակա ռակն է: Կարծում եմ, որ Անին շուտ կհոգնի նրանից և դուրս կհանի, սակայն արդյո՞ք Կարինեն կկարողանա ներել նրան այդ ստոր քայլից հետո…

Ես ինձ չեմ ներում, որ նրան այդ օրը հրավիրեցի մեր տուն…այդ միտքն ինձ հանգիստ չի տալիս:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика