«Լելե Թեփե»-ի հայկական անունը՝ Վարազաթումբ…
Այսօր Edik Baghdasaryanի և Knar Babayanի հետ մեկնել էինք Արցախի հարավային առաջնագիծ՝ դիրքապահ-ների հետ զրուցելու և կատարված ինժեներական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Տեղում հա-մոզվեցինք, որ վերջերս հսկայական աշխատանք է կատարվել դիրքերն ամրացնելու ուղությամբ, ինչի մասին մանրամասները կնայեք hetq.am-ի հրապարակման մեջ:

Մեկ այլ կարևոր բացահայտում արեցինք այսօր: Հադրութի շրջանի մի պապիկից իմացանք, որ ադրբեջաներե-նում «Լելե Թեփե» հորջորջվող բարձունքի հայկական անունը Վարազաթումբ է եղել, որը մոռացվել է ժամանա-կի ընթացքում: Այդ 90-ի մոտ պապիկը պատմեց, որ, ըստ իր լսած բանահյուսության, Վաչագան թագավորը գա-լիս էր Արաքսի հովիտ՝ վարազի որսի, և նրա արքունի որսորդները այդ թմբի վրայից դիտում էին տարածքը և փող փչում վարազ նկատելու դեպքում: Այդ ժամանակաշրջանից ի վեր՝ բարձունքը, չնայած ոչ մեծ բարձրութ-յանը, ստացավ «Վարազաթումբ» տեղանունը:

Կարծում եմ՝ այս բացահայտումից հետո, արժե գոնե հայկական հրապարակումներում կիրառել «Վարազա-թումբ»-ը՝ վերականգնելով Վաչագան թագավորի շրջանում սկիզբ առած ավանդապատումն ու անվանումը, որը 19-20-րդ դարում փոխարինվեց «Լելե Թեփե» տարբերակով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.beglaryan/posts/1097124856992417 Նյութի աղբյուրը` http://old.yelaket.am/?p=5260&l=am
