19 տարեկան էի, երբ հղիացա․․․Մայրս և քույրս ասացին, որ չեն ուզում 2 սենյականոց տանը ևս մեկը ավելանա, դա բեռ կլինի

19 տարեկան էի, երբ իմացա հղիությանս մասին: արազատներս ասացին,որ պետք է ազատվել երեխայից: Մենք ապրում էինք 2 սենյականոց բնակարանում 5 հոգով՝ ես, քույրս, մորաքույրս, մայրս և տատիկս:Ոչ ոք չէր ուզում, որ մի հոգի էլ ավելանա:

Մայրս ինձ ու քրոջս միայնակ է մեծացրել, և չէր ցանկանում, որ ես նույնպես անցնեմ նույն դժվարությունների միջով:Երեխայիս հոր պահվածքն ինձ համար ամենամեծ հարվածը դարձավ. չնայած այն բանին, որ մենք միմ-յանց շատ էինք սիրում, նա ասաց, որ երեխան իրեն պետք չէ…Ամբողջ գիշեր արտասվեցի, իսկ առավոտյան բոլորին հայտնեցի, որ միևնույնն է, ունենալու եմ երեխային:

Այդ ժամանակ էլ մայրս ինձ տանից դուրս հանեց, ասաց, որ երբեք իրենցից օգնություն չխնդրեմ: Այժմ ես փողո-ցում հայտնված հղի էի: Բնական է, սկզբում շատ դժվար էր, բայց հանուն երեխայիս չէի հանձնվում: Համալսա-րանում տարկետում վերցրեցի, հետո աշխատանք գտա:

Այդ պահից անցել է 9 տարի:Այժմ ունեմ 1 սենյականոց բնակարան, մեծացնում եմ դստերս:Գիտե՞ք,ինչն է հետա-քրքիր… Ես ու մայրս ապրում ենք հարևանությամբ, սակայն աղջիկս չգիտի, որ այդ կինը, ում գրեթե ամեն օր տեսնում ենք բակում, իր տատիկն է, հարազատ տատիկը:

Երեխայիս ծնվելու ժամանակ, երբ կյանքիս ամենաբարդ շրջանն էր, միայն ընկերուհիս էր կողքիս, հենց նա ինձ ծննդատնից դիմավորեց, օգնեց, միայն նրան մինչև կյանքիս վերջ շնորհակալ կլինեմ, իսկ մորս ու մյուս հարա-զատներին երբեք չեմ ների:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика