Վերջապես ես որոշեցի պատմել ձեզ իմ պատմությունը, որը տեղի է ունեցել կես տարի առաջ: Մենք ամուսնացած էինք արդեն 15 տարի և ապրում էինք երջանիկ կյանքով, ամուսնական կյանքի 5-րդ տարում մենք ունեցանք մի գեղեցիկ դուստր, որին անհամբերությամբ սպասում էինք: Ավելի շատ ժամանակ ես էի հատկացնում աղջկաս, քանի որ ամուսինս հաճախ էր գնում գործուղումների:
Մենք բավականաչափ էինք վաստակում, անգամ իմ աշխատավարձով մենք կարող էինք մեկ ամսիս ապրել։ Ես առաջարկում էի, որ ամուսինս փոխի իր աշխատանքը, որպեսզի չգնա գործուղումների։ Բայց նա հրաժարվում էր` ասելով, որ շուտով ես պետք է անցնեմ արձակուրդի, իսկ այդ ժամանակ գումարը չի հերիքի:
Երբեմն պատահում էր, որ նա առավոտյան գալիս` երեկոյան գնում էր գործուղման, իսկ այն ժամանակ, երբ նա տանն էր, զբաղվում էր հեռախոսով: Սկզբում ես չէի մտածում, որ նա կարող է դավաճանել ինձ, բայց եղավ այն , ինչ եղավ…

Հերթական գործուղումից հետո տուն վերադառնալուց, նա ինձ հանդիպեց սառնասրտորեն և հենց այդ պահից սկսեցին կասկածներս սրվել:Տարբեր մտքեր բարձրացան գլխիս մեջ,չգիտեի՝ինչ անել:Հետևաբար ես դիմեցի ընկերուհուս և նա ասաց, որ հավանաբար ամուսինս սիրուհի ունի: Այս խոսքերից ես ապշեցի` չհասկացա, թե ինչո՞ւ, ո՞րն է ինձանից դժգոհ լինելու պատճառը։
Անմիջապես արմատախիլ արեցի վախերս,քանի որ հիշեցի, որ ընկերուհիս դա էր առաջարկել:Ես որոշեցի,որ սա պարզապես վատ փաստարկ էր,սրտիս մոտ չընդունեցի,չնայած այդ միտքըիմ գլխում էր։Ես շարունակեցի ապրել և մեծացնել իմ դստերը:
Բայց ընկերուհուս հետ խոսելուց երկու շաբաթ անց նրանիցմի հաղորդագրություն ստացա.«Հայտնվելեմ արտակարգ դրության մեջ, ես տեսա ամուսնուդ` մեկ այլ կնոջ հետ համբուրվելիս, նրանք երջանիկ էին»: Ես չէի կարող հավատալ դրան, ես պարտվեցի և մի փոքր հավաքվելով, որոշեցի հարց ուղղել ամուսինուս` դեմքին նայելով:
Վերադառնալուն պես ես պատմեցի նրանիր սիրուհու մասին,բայց նա նույնիսկ չզարմացավ,կարծես ինքն ուզում էր պատմել: Նա չզղջալով պատասխանեց,որ հոգնել է ինձանից և վերջում ավելացրեց.«քանի որ դու արդեն գիտես, ապա ես կհեռանամ, մոռացիր իմ մասին» …
Այս խոսքերից հետո հոգիս սկսեց պոկվել ներսից,ես չհասկացա,թե ինչպես նա կարողէ թողնել մեր երեխային և պարզապես հեռանալ:Ես մեծ ցավ էի զգում, բայց ի՞նչ կարող էի անել։Հաջորդ օրը ընկերուհիս եկավ ինձ մոտ, նա այդ դժվար պահերին աջակցում և խորհուրդներ էր տալիս, նա ասում էր, որ ես ցանկացած պահի կարող եմ դիմել նրա օգնությանը: Ես շատ շնորհակալ եմ նրան, քանի որ նա ինձ դուրս հանեց դեպրեսայից և ոտքի կանգնեցրեց։
