Քսաներեք տարեկանում սիրահարվեցի, բայց ոչ թե իմ հասակակցի, այլ մի ծեր տղամարդու․․․Ու այժմ երջանիկ եմ։Մի կնոջ պատ-
մություն ենք ներկայացնում, որը մեկ անգամ ևս ապացուցում է, որ հարաբերություններում կարևոր է միայն սերն ու փոխըմբռնու-
մը:

«Առաջին անգամ ես սիրահարվեցի 17 տարեկանում: Ես նրան շատ էի սիրում, և արդեն 18 տարեկանում մենք հասկացանք, որ այդ
զգացմունքները հավերժ են: Սակայն ամեն բան փոխվեց հարսանիքից հետո, քանի որ մի քանի ամսից ես հղիացա:Նա սկսեց ավել
հազվադեպ հայտնվել տանը, միայն ուզում էր ընկերների հետ զվարճանալ ու թափառել:
Ես գրեթե դուրս չէի գալիս տնից, միայն գնումների էի դուրս գալիս:5 տարուց մենք բաժանվեցինք առանց վեճի ու սկանդալի, քանի
որ երկուսս էլ արդեն հոգնել էինք հարաբերություններից ու միմյանցից:Ես որոշեցի ուրիշ քաղաք տեղափոխվել, որպեսզի նոր էջից
սկսեմ կյանքս: Ինձ հաջողվեց աշխատանք գտնել և հարմար գնով լավ բնակարան:

Տան կողքին մանկապարետզ կար, ուր սկսեց հաճախել տղաս: Մի քանի ամսից որդուս մանկապարտեզից վերցնելիս ես սկսեցի մի
40-45 տարեկան տղամարդու նկատել՝ բարձրահասակ, խնամված և հաճելի արտաքինով:Շուտով մենք ծանոթացանք, և պարզվեց,
որ նա ապրում է հարևան շենքում:
Նա ամուսնացած չէր և մեկ ամսից առաջին անգամ ինձ ժամադրության հրավիրեց: Ինձ դուր էր գալիս նրա հետ ժամանակ անցկաց-
նելը, նա խելացի էր,ուշադիր, հոգատար և տղայիս էլ շատ էր դուր գալիս:Մի անգամ ես հարցրի նրան իր տարիքի մասին, նա ասաց,
որ ես գուշակեմ: «Կարծում եմ 45-46 տարեկան»,- ասացի ես: «Դու գրեթե կռահեցիր»,- պատասխանեց նա, և այդ թեմայով մենք այ-
լևս չխոսեցինք:

Երբ մեր հարաբերություններն ավելի լրջացան, նա որոշեց ծանոթացնել ինձ իր երեխաների հետ: Ես շատ զարմացա, երբ սրճարա-
նում մեզ մոտեցան 30-35 տարեկան կին և տղամարդ:Երբ մենք նրանց հրաժեշտ տվեցինք, նա ինձ խոստովանեց, որ 60 տարեկան
է:Չնայած որ մեր տարբերություն 35 տարի է, մենք արդեն 3 տարի է՝ երջանիկ համատեղ կյանք ենք վարում:
