Քույրս ինձ ոչինչ չէր ասում, բայց հասկանում էի որ ինչ-որ բան այն չէ․․․Այժմ փեսայիս տանել չեմ կարողանում, կարծես թշնամիս լինի

Քույրս ինձ ոչինչ չէր պատմում, բայց ես զգում էի,որ նրա հետ ինչ որ բան է կատարվում: Անընդհատ իրեն վատ էր զգում, միշտ գունատ էր, ամեն ինչի հանդեպ անտարբեր:Մի անգամ թոքաբորբով հիվանդացավ:Երբ անհան-գստացած հարցրեցի, թե որտեղ է մրսել, նրա փոխարեն տղան պատասխանեց.

«Պապան գիշերը մամային դուրս էր գցել, ջղայնացել էր, որ ճաշը ժամանակին չէր սարքել»:

Ամբողջ գիշեր քույրս մնացել էր սառը նկուղում: Դրանից հետո իմացանք, թե ինչքան է տառապել և ոչինչ չի ասել, ինքնասիրությունը թույլ չի տարել: Հիմա նա չկա: Մահացավ մեկ տարի առաջ: Թոքի վրա ուռուցք ուներ:

Ես անընդհատ մտածում եմ, որ պատճառն այն չարաբաստիկ օրն էր: Փեսայիս տեսնել չեմ ուզում: Ինձ տանջում է այն միտքը, որ նա էր քրոջս մահվան պատճառը:

Հիմա երեխաները սովորում են, նրանց հայրը չի ամուսնացել: Հաճախ է զղջում իր արարքների համար և հիշե-լիս արտասվում է: Երևի խիղճն է տանջում, անգամ հավատքի է եկել, սակայն քրոջս հետ վերադարձնել չենք կարող…»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика