Քնելուց առաջ պետք է 3 բան անել

Եթե ցանկանում եք առավոտյան արթնանալ թարմ և առույգ, ապա քնելուց առաջ կատարեք հետևյալ 3 բանը: — 1 բաժակ կակաոյով կաթ խմեք: Այս ըմպելիքն ամրապնդում է ոսկորներն ու ատամները: Կակաոն հակաօքսիդանտներ և ֆլավոնոիդներ է պարունակում (ի տարբերություն շոկոլադի՝ չի պարունակում ճարպ):

Եթե դուք կոֆեինի հանդեպ զգայուն եք, ապա կարող եք մի փոքր շուտ խմել այս ըմպելիքը, իսկ ահա քնելուց առաջ մեկ բաժակ մածուն խմեք:

— Քնելուց առաջ կալցիումի դեղահաբ խմեք:

Կանանց մեծ մասը հետևում է իր սննդակարգին, այդ իսկ պատճառով էլ օրգանիզմը կալցիումի պակաս է զգում: Դիմեք թերապևտին և բժիշկն անձամբ կնշանակի կալցիումի՝ ձեզ անհրաժեշտ չափաբաժինը: — Ատամները լվանալուց հետո մեկ բաժակ ջուր խմեք:

Ըստ հետազոտությունների՝ այն մարդիկ, ովքեր շատ ջուր են խմում, ավելի քիչ են տառապում մարսողական համակարգի խնդիրներով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика