Քիմ Քարդաշյանը կոչ է արել

Քիմ Քարդաշյանն իր հետեւորդներին կոչ է արել դիմել Կոնգրեսի անդամներին եւ բարձրաձայնել Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիայի մասին:

Նա նշել է, որ թիրախ են դարձել քաղաքացիական օբյեկտներ, «Ադրբեջանը նաեւ սպառնացել է հարվածել Հայաստանի միջուկային կայանին»:

Քիմ Քարդաշյանը նշել է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ օրենսդիրները քննարկելու են Ադրբեջանին ռազմական օգնության շարունակության հարցը:

«Կանգնած եմ իմ հայրենակիցների կողքին եւ աղոթում են նրանց համար, ովքեր ապրում են Հայաստանի սահմանին եւ ներգրավված են այս իրադարձություններում», — գրել է Քիմ Քարդաշյանը

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика