Ցավոք, դարձյալ համոզվեցի, որ պետք չէ ոչ մեկին լավություն անել…Սկեսուրս շատ հյուրասեր և բարի կին է, բայց վերջին դեպքից հետո չի կարողանում ուշքի գալ

Ցավոք, դարձյալ համոզվեցի, որ պետք չէ ոչ մեկին լավություն անել…Սկեսուրս շատ հյուրասեր և բարի կին է, բայց վերջին դեպքից
հետո չի կարողանում ուշքի գալ։Օրեր առաջ նրա մտերիմ ընկերուհին զանգել էր խնդրանքով.

-Հարազատս, թոռս կնոջ հետ ուզում է 3-4 օրով ինձ հյուր գնալ, որ քաղաքում զբոսնենք, շփվենք, իսկ իմ տանը տեղ չկա, ինքդ էլ գի-
տես: Թույլ կտաս, որ մնան ձեր տանը, միայն գիշերելու են:

Սկեուրս էլ համաձայնեց: Արդեն հաջորդ օրը երեկոյան եկան հյուրերը՝ 20 ամյա թոռը և նրա 19 ամյա կինը: Ծանոթացան սկեսուրիս
հետ և դուրս եկան տանից: Վերադարձան գիշերը 4-ին, աղմկեցին, առանց մտածելու, որ տանտիրուհին տարիքով կին է, և նրա ա-
ռողջության վրա այնքան էլ լավ չի անդրադառնա:

Առավոտյան ուշ արթնացան, նախաճաշեցին և գնացին: Հաջորդ օրը աշխատանքից հետո գնացել էի սկեսուրիս տուն, որ տեսնեմ,
ինչպես է իրեն զգում: Այնպես ստացվեց, որ հյուրերին ես էլ տեսա: Նրանք պատրաստվում էին գնալ, բայց այն, ինչպես նրանք արե
ցին դա, բարկացրեց ինձ. նրանք լուռ հավաքեցին իրերը, հրաժեշտ տվեցին և գնացին:

Նրանք անգամ չասացին շնորհակալություն:Բայց հետո մենք մտանք նրանց սենյակ և զարմանքից քարացանք. նրանք 2 օրում սեն
յակը վերածել էին խոզանոցի: Գուցե հյուրանոցների աշխատակիցների համար այս ամենը սովորական է, բայց մեզ համար ուղղակի
անհասկանալի էր:Սկեսուրս զանգեց ընկերուհուն, պատմեց, թե ինչ է տեղի ունեցել, իսկ այդ կինն էլ՝ փոխանակ ներողություն խնդր
եր, դեռ մի բան էլ բորբոքվեց.

-Ի՞նչ ես խոսում, իմ թոռը շնորքով տղա է, նման բան չի կարող լինել:

Ճիշտ են ասում, լավություն անողի գլուխը ծակ է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика