Շատ մարդկանց մոտ օրգանիզմի թթվայնությունը բարձր է: Դա սխալ սննդի, ռաֆինացված շաքարի օգտագործման արդյունք է: Սակայն ոչ բոլորն են գիտակցում, որ թթու միջավայրը հիանալի է քաղցկեղի զարգացման ավելորդ քաշի, տարբեր հիվանդությունների համար: Այս բնական միջոցները կօգնեն ճիշտ և առողջ միջավայր պահպանել օրգանիզմում:
Օրը սկսել ժպիտով և մեկ բաժակ կիտրոնաջրով: Չնայած, որ կիտրոնը թթու է, այն բարենպաստ ազդեցություն է գործում օրգանիզմի վրա: Խմեք այդ ըմպելիքը ստամոքսը մաքրելու համար: Կերեք շատ աղցան՝ պատրաստված կանաչեղենից, համեմված կիտրոնի հյութով և բարձրակարգ ձիթայուղով: Կանաչ բանջարեղենները և մրգերը հիանալի միջավայր են ստեղծում օրգանիզմում: Օրվա ընթացքում որքան հնարավոր է օգտագործեք թարմ մրգեր և բանջարեղեն: Օրվա ընթացքում մի քանի հատ նուշ օգտագործեք:

Այն պարունակում է մագնիում և կալցիում, որոնք կարգավորում են շաքարի պարունակությունը արյան մեջ: Խմեք նշի կաթ: Հնարավորության դեպքում կովի կաթի փոխարեն նախապատվությունը տվեք նշի կաթին: Շատ զբոսնեք և մարմնամարզություն արեք: Ակտիվությունը չափազանց կարևոր է: Խորը շնչեք: Աշխատեք հնարավորին չափ շատ լինել մաքուր օդում: Ամեն օր միս մի կերեք:
Շաբաթվա ընթացքում երեք օր աշխատեք միս չգտագործել: Հրաժարվեք աղանդերից: Դրանք մեծ քանակությամբ շաքար են պարունակում: Շաքարը շատ վտանգավոր է առողջության համար; Սննդակարգում հնարավորին շատ բանջարեղեն ներառեք: Բացառություն է կազմում կարտոֆիլը, շատ օգտակար են պղպեղը, դդմիկը, սմբուկը: Շատ օգտակար է բրյուսելյան կաղաբը: Այն պարունակում է շատ սննդարար նյութեր և օգտակար ֆերմենտներ:
