Տևական տարիներ շտապ օգնության բժիշկ եմ, օրական գնում եմ տասնյակ կանչերի, բայց․․․Վերջերս կանչով գնացի մի պապիկի տուն․ Երբեք չեմ մոռանա այս կանչը 

Տևական տարիներ շտապ օգնության բժիշկ եմ, օրական գնում եմ տասնյակ կանչերի, բայց․․․Վերջերս կանչով գնացի մի պապիկի
տուն․ Երբեք չեմ մոռանա այս կանչը ։Այդ հերթափոխը մի քանի ժամ առաջ էր սկսվել, բայց հանգիստ էր անցնում: Նույնիսկ հասցրել
էինք ընդմիջել և սուրճ խմել: Վերջում էլ մտքովս անցավ, որ մինչև հերթափոխի ավարտը գուցե էլ չկարողանամ նստել և մի քանի
կոնֆետ գցեցի գրպանս:Հենց դուրս եկանք հանգստի սենյակից, լսեցինք դիսպ ետչերի ձայնը.

–Հինգերորդ բրիգադ, կանչ ունենք: Տարեց մարդը իրեն վատ է զգում, էլ ուրիշ ոչինչ չեն կարողանում բացատրել:

Մենք վերցնում ենք մեր նախապատրաստած ճամպրուկները և վազում դուրս:Ընտանիքն ապրում էր երկու հարկանի տանը՝ գեղե-
ցիկ պարսպապատված: Բակում մեծ շուն էր հաչում, որը, բարեբախտաբար, կապած էր: Մեզ մի տաղամարդ դիմավորեց և տարավ
ներս: Տունը կարծես լաբիրինթոս լիներ, այնքան մեծ էր և խառը սենյակներով:

Ես նկատեցի, ինչպես տանտերը դժգոհ հայացք գցեց մեզ վրա,երբ մենք ներս մտանք առանց կոշիկներներս հանելու:Մտանք հիվան-
դի սենյակ. մեր առաջ սրտաճմլիկ տեսարան բացվեց. հատակին՝ մահճակալի մոտ, ընկած էր պապիկը, նա ձեռքերով հենվել էր հա-
տակին և ուզում էր վեր կենալ, բայց դա իր մոտ չէր ստացվում:

Մահճակալի վրա տեղաշորը տակնուվրա էր արված, սենյակում ամեն ինչ թափթփված էր,օդը շատ ծանր էր:Պապիկին պառկեցրինք
անկողնու մեջ, պատուհանը բացեցինք: Սկսեցինք հարցուփորձ անել:Այդ ընթացքում սենյակ եկան բոլոր տանեցիները. մեզ դիմավո-
րած տղամարդը, նրա կինը և երկու դեռահաս:Նրանք միմյանց հերթ չտալով սկսեցին պատմել,որ «պապիկը ուզում էր գնալ պետքա-
րան և ընկավ, բայց չգիտեն դրա պատճառը»:

Ստուգեցինք սիրտը, նորմալ աշխատում է: Չափում ենք ճնշումը, իսկ այն 70/60 է, սարսափելի ցածր: Իմ կոլեգան, ով ունի 30 տար-
վա աշխատանքային փորձ, հարցրեց.

–Պապիկ ջան, ե՞րբ և ի՞նչ ես վերջին անգամ կերել:

–Դե…թեյ է խմել…-կլոր որովայն քորելով՝ պատասխանեց տան տղամարդը և պտտվեց կնոջ կողմը:

–Մենք նրան կերակրում ենք, նա ինքնուրույն չի ուտում,այս ի՞նչ հարցեր եք տալիս: Մենք բարեկարգ ընտանիք ենք,– կնոջ ձայնի մեջ
ակնհայտ դժգհություն կար:

ՈՒշագնացության պատճառը պարզ էր. տարեց մարդուն պատշաճ կերպով չեն կերակրել: Եվ ըստ երևույթի, ոչ էլ խնամել են նրան:
Պապիկին հոսպիտալացնելու որոշում կայացրեցինք: Չգիտեմ, նա քանի կիլոգրամ էր կշռում, բայց խեղճին հեշտությամբ գրկեցինք,
որ հասցնենք մինչ շտապ օգունթյան մեքենան:

Արդեն ճանապարհին, երբ ֆելդշերը գլյուկոզայով կաթիլային էր միացնում, ես նայեցի պապիկի դեմքին. այն արտահայտում էր հու-
սալքվածություն և տխրություն:Ես բռնեցի նրա ձեռքը և հիշեցի կոնֆետների մասին, որ դրել էի գրպանս: Տվեցի նրան, կերավ և
կամաց ձայնով ասաց.

–Շնորհակալ եմ, աղջիկս…

Այդ օրը հերթափոխից տուն վերադարձա շատ վատ վիճակում,հոգիս այնքան ծանրացած էր:Աչքերս չէին չորանում արցունքներից…
Անհնար է մոռանալ ծռված, ծերացած պապիկին և նրա կուշտ, գոհ հայացքով և բարեկարգ ընտանիքին…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика