Չնայած որ ազնվաբարո արարքներն ու ջենթլմենությունն ասես մնացել են անցյալում, միևնույն է, այդ ամենը դեռ գրավում է աղջիկներին, ավելին՝ հենց մեր օրերում է նմանատիպ վարքագիծն առավել արժեքավոր: BlogNews-ը ձեզ է ներկայացնում տղամարդու 9 ազնվաբարո սովորություն, որոնք կհալեցնեն ցանկացած աղջկա սիրտը:
Մի զլացեք և աղջկա առաջ դուռը բացեք․ այս փոքրիկ ժեստը միանշանակ կգնահատվի նրա կողմից: Ծաղկներ նվիրեք, պարզապես, առանց առիթի։ Այսպես նա ձեր շնորհիվ իրեն յուրահատուկ կզգա:

Օգնեք նրան հագնել բաճկոնը/վերարկուն։ Սա քաղաքավարի հոգատարություն է, որն աղջիկները բարձր են գնահատում: Ժամանակ անցկացրեք նրա ընտանիքի անդամների և ընկերների հետ, ցույց տվեք, որ ձեզ համար կարևոր է ինչպես նա, այնպես էլ նրա շրջապատը: Ցույց տվեք, որ միշտ պատրաստ եք նրան պաշտպան կանգնելու ցանկացած իրավիճակում: Համատեղ ընթրիքի ժամանակ առաջարկեք նրան համտեսել ձեր ուտեստից։
Սա ևս շատ նուրբ ժեստ է:
Հրավիրեք նրան ռոմանտիկ ժամադրության, երեկոյան զբոսանքի… Ժամանակ ծախսեք այնպիսի բանի վրա, որը նրան դուր է գալիս, հետաքրքրություն ցուցաբերեք նրա հոբբիների նկատմամբ: Հարգանք ցուցաբերեք նրա անձի հանդեպ: Աղբյուր Նման նյութերԱվելին հեղինակից Կենդանակերպի 5 նշան, ովքեր սիրում են զոհի դերում լինել Լիլի Մորտոն ամանորյա կրքոտ թագուհու կերպարում. ՖՈՏՈ Պարսիկ շահ Նասեր Քաջարի հարեմի հարճերը
