«Երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բանտից դուրս եկավ, հայտարարեց, որ կամավորական ջոկատ է ձե-վավորելու և անձամբ է գլխավորելու այդ ջոկատը։ Հետո մենք տեսանք ռեպորտաժ, որ Ծառուկյանը հանդիպել է կամավորականների հետ, տեսանք կամուֆլյաժի նախշերով նիվաներ, վիլիսներ, բայց այդպես էլ, կարծես թե, չը-տեսանք կամավորական ջոկատ՝ առավել ևս Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվե-լիս»,- այս մասին այօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետը։

«Գուցե հենց սա է պատճառը, որ Շուշին ընկավ, որովհետև այն ջոկատը, որ կռվում էր Շուշիի մոտակայքում, իսկ մյուս ջոկատն էլ ներս էր թափանցել Շուշի, գուցե բավարար պահեստազորի դեպքում հնարավոր լիներ պա-հել Շուշին․․․ Թերևս սխալված չեմ լինի ասել, որ Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը Գագիկ Ծա-ռուկյանի խոստացած կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին»,- հավելեց նա։
