Երկար տարիներ շտապ օգնության բժիշկ եմ աշխատել, շատ բաներ եմ տեսել, բայց այդ քաղցած պապիկին ու կուշտ ընտանիքը եր-
բեք չեմ մոռանա․․․Այդ հերթափոխը մի քանի ժամ առաջ էր սկսվել, բայց հանգիստ էր անցնում: Նույնիսկ հասցրել էինք ընդմիջել և
սուրճ խմել:
Վերջում էլ մտքովս անցավ, որ մինչև հերթափոխի ավարտը գուցե էլ չկարողանամ նստել և մի քանի կոնֆետ գցեցի գրպանս: Հենց
դուրս եկանք հանգստի սենյակից, լսեցինք դիսպետչերի ձայնը.
-Հինգերորդ բրիգադ, կանչ ունենք: Տարեց մարդը իրեն վատ է զգում, էլ ուրիշ ոչինչ չեն կարողանում բացատրել:

Մենք վերցնում ենք մեր նախապատրաստած ճամպրուկները և վազում դուրս:Ընտանիքն ապրում էր երկու հարկանի տանը՝ գեղե-
ցիկ պարսպապատված: Բակում մեծ շուն էր հաչում, որը, բարեբախտաբար, կապած էր: Մեզ մի տաղամարդ դիմավորեց և տարավ
ներս: Տունը կարծես լաբիրինթոս լիներ, այնքան մեծ էր և խառը սենյակներով:
Ես նկատեցի, ինչպես տանտերը դժգոհ հայացք գցեց մեզ վրա,երբ մենք ներս մտանք առանց կոշիկներներս հանելու:Մտանք հիվան-
դի սենյակ. մեր առաջ սրտաճմլիկ տեսարան բացվեց. հատակին՝ մահճակալի մոտ, ընկած էր պապիկը, նա ձեռքերով հենվել էր հա-
տակին և ուզում էր վեր կենալ, բայց դա իր մոտ չէր ստացվում:Մահճակալի վրա տեղաշորը տակնուվրա էր արված, սենյակում ամեն
ինչ թափթփված էր, օդը շատ ծանր էր:

Պապիկին պառկեցրինք անկողնու մեջ, պատուհանը բացեցինք: Սկսեցինք հարցուփորձ անել: Այդ ընթացքում սենյակ եկան բոլոր
տանեցիները. մեզ դիմավորած տղամարդը, նրա կինը և երկու դեռահաս: Նրանք միմյանց հերթ չտալով սկսեցին պատմել, որ «պա-
պիկը ուզում էր գնալ պետքարան և ընկավ, բայց չգիտեն դրա պատճառը»:Ստուգեցինք սիրտը, նորմալ աշխատում է: Չափում ենք
ճնշումը, իսկ այն 70/60 է, սարսափելի ցածր: Իմ կոլեգան, ով ունի 30 տարվա աշխատանքային փորձ, հարցրեց.
-Պապիկ ջան, ե՞րբ և ի՞նչ ես վերջին անգամ կերել:
-Դե…թեյ է խմել…-կլոր որովայն քորելով՝ պատասխանեց տան տղամարդը և պտտվեց կնոջ կողմը:
-Մենք նրան կերակրում ենք, նա ինքնուրույն չի ուտում, այս ի՞նչ հարցեր եք տալիս: Մենք բարեկարգ ընտանիք ենք,— կնոջ ձայնի
մեջ ակնհայտ դժգհություն կար:

ՈՒշագնացության պատճառը պարզ էր. տարեց մարդուն պատշաճ կերպով չեն կերակրել: Եվ ըստ երևույթի, ոչ էլ խնամել են նրան:
Պապիկին հոսպիտալացնելու որոշում կայացրեցինք: Չգիտեմ, նա քանի կիլոգրամ էր կշռում, բայց խեղճին հեշտությամբ գրկեցինք,
որ հասցնենք մինչ շտապ օգունթյան մեքենան: Արդեն ճանապարհին, երբ ֆելդշերը գլյուկոզայով կաթիլային էր միացնում, ես նայե-
ցի պապիկի դեմքին. այն արտահայտում էր հուսալքվածություն և տխրություն:Ես բռնեցի նրա ձեռքը և հիշեցի կոնֆետների մասին,
որ դրել էի գրպանս: Տվեցի նրան, կերավ և կամաց ձայնով ասաց.
-Շնորհակալ եմ, աղջիկս…
Այդ օրը հերթափոխից տուն վերադարձա շատ վատ վիճակում,հոգիս այնքան ծանրացած էր:Աչքերս չէին չորանում արցունքներից…
Անհնար է մոռանալ ծռված, ծերացած պապիկին և նրա կուշտ, գոհ հայացքով և բարեկարգ ընտանիքին…
