Նրան ծանոթացա, երբ մազերս արդեն սկսել էին արծաթով պատվել, հասցրել էի ամուսնանալ, երկու որդի ունե-նալ եւ ամուսնալուծվել: Իսկ նա թխահեր, կայծկլտուն աչքերով կայտառ, երիտասարդ աղջիկ էր: 10 տարի էր ինձանից փոքր, բայց նրա կողքին ինձ ծեր էի համարում:Ծանոթացանք համատեղ մի նախագծի ուղղությամբ աշխատելու ժամանակ: Երբ ներկայանալիս ձեռքը մեկնեց ու ժպտաց, ինձ թվաց՝ կխորտակվեմ նրա մանկական ու անկեղծ հայացքի թավուտներում:
Երկար ժամանակ չէի կարողանում ինձ հավաքել, կարծես հարբած լինեի: Մեր գործընկերները նախ տարօրի-նակ հայացքներ էին փոխանակում, հետո որոշեցին, որ հիվանդ եմ, եւ առաջարկեցին հանդիպումը հետաձգել: Համաձայնեցի եւ վերջին անգամ նայեցի նրա ուղղությամբ: Ուրախ զրուցում էր տղաներից մեկի հետ, երեւի հետաքրքիր ինչ-որ բան էր պատմում: Իսկ ես հասցրել էի սիրահարվել ու խանդել:Հետո անընդհատ հանդիպում էի փնտրում, նույնիսկ աշխատանքային ժամերից դուրս՝ պատճառաբանելով համատեղ նախագծի շուրջ նոր գաղափարներ քննարկելու անհրաժեշտությամբ:
Բայց գործից գրեթե չէինք խոսում: Պատանեկությունս կարծես վերադարձել էր: Ծեր չէի, բայց նրա կողքին ինձ ավելի երիտասարդ էի զգում: Մի անգամ նույնիսկ մտերիմ ընկերներիս հետ հանդիպում կազմակերպեցի: Կար-ծես հարսնատես էին եկել, ոտքից գլուխ ուսումնասիրում էին, հարցեր տալիս, իսկ խեղճ աղջիկն աշակերտի նը-ման կուչ էր եկել աթոռի մի անկյունում եւ ցածրաձայն պատասխանում էր: Անհարմար զգացի: Այդ օրից խուսա-փում էր ինձ հետ առանձին հանդիպել:

Մի օր նրան տեսա գրախանութում: Երկուսս էլ գրքերի նույն բաժինն էինք ընտրել: Սկսեցինք նորից հանդիպել: Նստում էինք Կասկադի աստիճաններին եւ բուռն քննարկում այս կամ այս գրողին, այս կամ այն ստեղծագոր-ծությունը: Անընդհատ հակադրվում էի: Պաշտում էի, երբ նա ոգեւորված ու բարկացած փորձում էր ապացուցել մի բան, ինչին ինքս առանց այդ էլ համաձայն էի:
Եկավ մի օր, երբ որոշեցի ծանոթացնել տղաներիս հետ: Ավագ որդիս, հավանաբար, հասկացավ, որ այդ աղջիկն ինձ համար թանկ է: Զգացի, որ նրան դուր չեկավ այդ փաստը, բայց իրեն քաղաքավարի պահեց: Իսկ փոքր տը-ղաս պարզապես հիացած էր: Ուզում էր նորից ու նորից հանդիպել, եւ ես այնքան լավ էի հասկանում որդուս…
Երկու տարի անց ընդհանուր ընկերների հետ գնացինք զբոսանքի: Մյուսները բավական հեռու էին մնացել: Մենք զբոսնելով զրուցում էինք, երբ հանկարծ համարձակվեցի եւ առաջին անգամ համբուրեցի նրան: Վախե-ցած եղնիկի նման ծառս եղավ, պոկվեց գրկիցս ու հետ վազեց: Վերադարձի ճանապարհին կողքիս նստել էր լուռ եւ անշարժ, հարցերիս պատասխանում էր գլխի թեթեւակի շարժումով: Սարսափելի շփոթված էի, չգիտեի ինչ անել…
Վերադարձանք Երեւան, եւ ես երկար ժամանակ չզանգահարեցի: Մեր ընկերությունները համատեղ նոր նախա-գիծ էին սկսել, բայց ես չէի մասնակցում: Հիմա արդեն նա էր փորձում հանդիպել, ամեն հարմար առիթով թա-կում էր աշխատասենյակիս դուռը: Իսկ ես հիմարի նման ինձ սառն ու անտարբեր էի պահում: Սիրտս կանգ-նում էր, բայց պատճառաբանեցի, որ ամուսնալուծված եմ, երկու երեխա ունեմ եւ չեմ ցանկանում իր կյանքը փչացնել իմ հոգսերով…
Մի քանի ամիս անց իմ սրտի թագուհին ամուսնացավ եւ գնաց ԱՄՆ: Երեւանում խուսափում էի հանդիպել, իսկ հիմա ամեն հարմար առիթով նամակներ էի գրում: 4 տարի հետո վերադարձել էր Հայաստան: Ես չգիտեի, ըն-ընկերներիցս մեկը նրան տեսել էր գրախանութում: Չէր կարողացել ապրել օվկիանոսից այն կողմ, իսկ ամուսի-ամուսինը չէր ցանկացել վերադառնալ Երեւան: Ամուսնալուծվել էր ու եկել: Հանդիպեցինք… Մի քանի ամիս մի-ասին էինք: Հեքիաթային օրեր էին: Մի անգամ հարցրեց, թե ինչո՞ւ չենք կարող միասին ապրել: Արդեն մեծ ենք, երկուսս էլ ապերջանիկ անցյալով, ինչո՞ւ չվայելենք վերջապես գտած երջանկությունը: Ասացի, որ իմ ծրա-գրերը հիմա այլ են:
Գնաց ու կորավ տեսադաշտից: Ասում են՝ Երեւանը փոքր է, բայց այս մի բուռ քաղաքում չկարողացա գտնել նը-րան: Եվ հնարավորություն չունեցա ասելու, որ «այլ ծրագիրս» նոր բնակարան գնելն ու իր հետ ամուսնանալն էր: Ինչպես միշտ, ուշացա…
Պատահաբար փողոցում հանդիպեցինք արդեն 2 տարի անց: Գրկում փոքրիկ հրաշք աղջիկ կար: Սարսափելի ինձ նման, կարծես պատճենել էին… Այլեւս սխալվելու ժամանակ չունեի: Նրա կամքին հակառակ ստիպեցի նստել ավտոմեքենան եւ մեր փոքրիկի հետ գնացինք ՄԵՐ տուն: Հիմա արդեն միասին ենք: Որդիներս հարմար-վել են քույրիկի գոյության փաստին: Դե, արդեն հասուն տղաներ են: Իսկ իմ սիրելին կարողացավ համախմբել մեզ բոլորիս: Իսկ ես՝ վախկոտս, որ ձգտում էի խուսափել լուրջ հարաբերություններից՝ մտածելով, որ ընտանե-ընտանեկան կյանքն արդեն ինձ համար չէ, երջանիկ եմ անսահման: Եվ պատրաստ եմ կատարել իմ սիրելիի բոլոր քմահաճույքներն ու կամակորությունները՝ որպես փոխհատուցում տարիներ շարունակ նրան պատճա-ռած վիրավորանքի ու ցավի դիմաց: Իսկ ես հերթական նվերն եմ սպասում. մեկ ամսից որդի ենք ունենալու:
