Տանից դուրս եկա, հլը աստիճանները չէի իջել, տենամ հարսս տանից դուրս եկավ ու մտավ հարևանի տուն, ձեռքին էլ ինչ-որ բան
կար․ Որ չիմացա ինչ ակատարվում, չոքերս թուլացավ․․․Ես արդեն քանի տարիյա ինչ աշխատում եմ հացի փռում, արդեն հիմի հարս
ունեմ, մի քիչ սիրտս էտ առումով հանգիստ ա:

Դե էլ չեմ մտածում հաց սարքելու, տունը հավաքելու մասին, ինքը սաղ խելոք-խելոք անում ա: Հասկացող ու լսող մարդա, չի հակա-
ճառում, իմ բնավորությունն էլ լավ գիտի: Էտ պահով բան չունեմ բո ղոքելու, կարում ենք իրար հետ յոլա գնանք:Երեկ իրիկուն էլ
գործի տեղից զանգին, թե բա սմենը արդեն փոխվել ա կարաս գաս:

Ես էլ հելա ինձ կարգի բերեցի, վեշերս վերցրի, հիմի դուրս եմ եկե տնից, բայց հեռախոսով բան էի նայում, հլը միջանցքում էի, շեն-
քից դուրս չէի եկել: Մեկ էլ տենամ հարսս հետևիցս դուրս եկավ, մի հատ մոմ ձեռը մտնում ա հարևանի տուն: Ասի էս ինչա անում էս
աղջիկը, բա մոմը ինչի համար ա:Էլ ինչ գործ ինչ բան, հետևից գնացել եմ: Բայց ասեմ որ ընենց բան եմ տեսե, հիմի լեզուս չի ֆռում
պատմեմ էլ:

Փաստորեն դուս ա գալիս, որ հարսս հավատացիալ ա, էտ հարևանի տունն էլ իրանց խմբով հավաքվում եսիմ ինչեր են անում: Ես էլ
ասում եմ ինչիյա Աստվածաշունչը դնում գլխի տակը նոր քնում, էն էլ դու մի ասա,որ լիքը բանից տեղյակ չեմ:Հիմի խառնվել եմ իրար,
ոնցա էտ վիճակով թոռներիս դաստիարակելու:
