Տանը ստուգում էի աշակերտներիս գրած շարադրությունները․ Կարդալով նրանցից մեկը՝ ապշեցի․․․Արցունքներս ինքնաբերաբար սկսեցին թափվել աչքերիցս

Տանը ստուգում էի աշակերտներիս գրած շարադրությունները․ Կարդալով նրանցից մեկը՝ ապշեցի․․․Արցունքներս ինքնաբերաբար
սկսեցին թափվել աչքերիցս

Մի օր աշակերտներիս հանձնարարեցի գրել շարադրություն «Ինչ եմ ուզում Աստծուց» թեմայով։ Օրվա վերջում տանը նստած ստու
գում էի աշխատանքները։ Դրանցից մեկը իմ մոտ անսպասելի էմոցիաներ առաջացրեց։ Ամուսինը՝ մտնելով սենյակ, տեսավ, որ  ար-
տասվում եմ ու հետաքրքրվեց, թե ինչ է պատահել․

-Վերցրու, կարդա։ Սա իմ աշակերտներից մեկի շարադրությունն է․․․

«Աստված ջան, այսօր ես քեզ արտասովոր մի բան եմ ուզում խնդրել։ Խնդրում եմ, ինձ հեռո ւստացույց դարձրու։ Ես ուզում եմ զբա-
ղեցնել դրա տեղը։ Ապրել՝ ինչպես որ հեռուստացույցն է ապրում իմ տան մեջ։ Ես կունենամ իմ հատուկ տեղը, ու իմ ընտանիքը միշտ
իմ շուրջ համախմբված կլինի։ Ոզում եմ, որ ինձ լուրջ վերաբե րվեն, երբ ես խոսում եմ․․․

Ուզում եմ լինել ուշադրության կենտրոնում, ուզում եմ, որ ինձ լսեն՝ առանց հար ցեր տալու ու ծաղրելու։ Ուզում եմ խնամք ստանալ,
ինչպես որ հեռուստացույցն է ստանում, երբ փչանում է։Ուզում եմ լինել հորս ընկերը, երբ նա գալիս է աշխատանքից, ու անգամ եթե
շատ հոգնած է լինում։

Ու ես ուզում եմ, որ մայրս լինի կողքիս, երբ տխուր է, բարկացած է, այլ ոչ թե անտեսի ինձ․․․ Ու․․․Ու ես երազում եմ, որ եղբայրներս
վիճեն, թե ով է ինձ հետ ժամանակ անցկացնելու։ Ես ուզում եմ, որ ընտանիքս երբեմն մի կողմ դնի բոլոր գործերն ու ինձ հետ մի քիչ
ժամանակ անցկացնի։

Ու վերջինը, ինչը ոչ պակաս կարևոր է, ուզում եմ նրանց ուրախացնել․․․Աստված ջան, շատ բան չեմ խնդրում․․․ Միայն թե ուզում եմ
ապրել, ինչպես հեռուստացույցը․․․»

Կարդալուց հետո ամուսինս ասաց․

-Ահավոր է, խեղճ երեխա։ Սարսափելի ծնողներ ունի։

Ես նայեցի նրա աչքերի մեջ ու ասացի․

-Սա մեր որդու շարադրությունն է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика