ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրում շրջափակ-ման հայտնված շիրակցի կամավորներն արդեն տանն են։ Sputnik Արմենիայի թղթակիցը հանդիպել ու զրուցել է նրանց հետ։
Ջոկատի կազմում եղած Շիրակի մարզի Ամասիա համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Սաղաթելյանը պատմել է, թե ինչ է կատարվել այնտեղ, ինչպես են հայտնվել շրջափակման մեջ և ինչպես դուրս եկել շրջափակումից։ Նա, ինչպես ինքն է ասում, հենց առաջին օրվանից կամավորագրվել է, և ոչ վարչապետի կոչով:
Ջոկատը նոյեմբերի 29-ին մեծ դժվարությամբ հասել է Արցախ: Դեկտեմբերի 2-ին նրանք արդեն դիրքերում էին:
«Դիրքերին ծանոթացնելուց հետո, էլ ոչ մեկը` նույնիսկ հրամանատարական կազմը, մեզանով չի հետաքրքրվել, տեղյակ չեն եղել, մենք կանք, ի՞նչ ենք եղել։Միայն 4 օրը մեկ սնունդ են ուղարկել: 10, թե 12-րդ օրն էր` իմացանք, որ ընկել ենք շրջափակման մեջ»:
Ադրբեջանցիները շարասյունով եկել էին դիտակետը հսկելու հենց հաջորդ օրը: Թշնամու հետ բանակցային գործընթացը, ըստ Մեղրաշատ բնակավայրի վարչական ղեկավարի, իրականացրել է դասակի հրամանատարը՝ Արտավազդ Ղուկասյանը՝ Ամասիա խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալը: «Ադրբեջանցիների մասին Արտավազդն ահազանգել է հրամանատարությանը, պատասխանը եղել է՝ ինքներդ բանակցենք:
Ադրբեջանցիները ճանապարհ էին խնդրում դեպի Աղանոս գյուղ, մենք թույլ չենք տվել, իրենք սուս ու փուս հետ են դարձել»,-պատմում է Սաղաթելյանը։15 օրից հետո պիտի նրանց փոխարինեին, սակայն ջոկատը 18 օր է մը-նացել: «Շրջափակման մեջ ավելի երկար կմնայինք, եթե չահազանգեինք Գյումրի մեր ընկերոջը՝ Կարապետ Պո-ղոսյանին ու աղմուկ չհանեինք։ Եթե դա չլիներ, մենք էլ գերի կընկնեինք»,-ասում է Վահրամ Սաղաթելյանը` նշե-լով, որ ռուսները հենց 4-րդ օրն էին պատրաստ իրենց շրջափակումից հանել, սակայն հայկական հրամանատա-րական կազմից ոչ մի բանակցող չի եղել:

Բաքուն ընդունում է գերեվարված 62 քաղաքացու փաստը. պատգամավորները հանդիպել են Մուրադովի հետ
Չնայած ավելի քան 6 օր առանց ջրի ու քնապարկերի են եղել, սակայն կամավորները դրանից չեն դժգոհում։ Նրանց խոսքով` ջոկատի անդամներին բարկացրել է այն, որ արդեն Հայաստան վերադառնալու ճանապարհին են եղել, երբ որոշ պատգամավորներ իրենց են վերագրել, թե իրենք բանակցել են ջոկատը շրջափակումից դուրս բերելու մասով: «Աղմուկը բարձրացնելուց հետո նոր սկսեցին բանակցել, ընդհուպ մինչև Վիտալի Բալասանյանի մակարդակով:
Բոլորն արվել է մեր կապերի միջոցով, թող այս իշխանություններից մեկը գա ասի, թե խառնվել են այս գործին»,-ասում է Վահրամ Սաղաթելյանը` ցավով նշելով, որ իրենց պահած դիրքը իրենք լքել են:«Ինչպես է կարելի 18 օր դիրքը պահես, վերջում ասեն`այդ դիրքը մերը չէ: Ադրբեջանցիները լավ զինված էին, տեխնիկապես հագեցած: 2 օրում մեծ սարը կտրեցին ճանապարհ սարքեցին, իսկ մեր իշխանությունները չգիտեն մարդիկ գերի են ընկել, թե ոչ»,-ասում է Վահրամ Սաղաթելյանը` անհնար համարելով հայերի պարտությունը հենց այդ տարածքում, որտեղ ինքն է եղել:
23 տարի համայնքը ղեկավարած Վահրամ Սաղաթելյանը ցավով է նշում՝ նման անտարբեր վերաբերմունք հայ-րենի երկրի նկատմամբ երբեք չի եղել: Կամավորը ստեղծված իրավիճակը իշխանությունների անգործունեութ-յամբ է բացատրում:Անհետ կորած համարվող 6 զինծառայողի ողջ են գտել. Արցախի նախագահի ուրախ լուրը
Նշենք, որ «Իմ քայլի» պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Նազելի Բաղդասարյանն ու Սոֆյա Հովսեփ-յանը հայտնել են, որ շրջափակման մեջ հայտնված իրենց հայրենակիցների խնդրով եղել են Շուշիի շրջանում։
