Վերջերս սուպերմարկետում մի կին գանձապահի մոտ իմ գնումները արագ լցնում էր իր տոպրակի մեջ․ Ինձ թվաց, որ գողանում է
իմ գնումները, բայց․․․Որոշել եմ, այլևս այդ խանութից գնումներ չէմ անելու։Երեկ ուշ երեկոյան տուն էի վերադառնում աշխատան-
քից, երբ հիշեցի, որ տան համար բավականին շատ բան է պետք. և տնտեսական ապրանքներ, և սնունդ:

Մտա մոտակա սուպերմարկետը: Ի զարմանս ինձ, բավականին շատ մարդ կար:Վերցրեցի սայլակը և սկսեցի արագ-արագ վերցնել
անհրաժեշտ ամեն ինչ:Մոտեցա դրամարկղին և սկսեցի դատարկել սայլակը: Մինչև գանձապահը անցկացնում էր ապրանքներս և
դնում մի կողմ, ես շարունակում էի հանել սայլակից մնացած գնումներս:
Եվ հանկարծ տեսնում եմ, որ ինձանից առաջ կանգնած կինը դնում է իր տոպ րակի մեջ նույն ապրանքները, ինչ որ ես էի վերցրել:
Նույն մայոնեզը, թխվածքաբլիթները, հյութը: Դե մտածում եմ, որ ակցիա էր, երևի բոլորն էլ գնում են:Շարունակում եմ հանել սայ-
լակիս ապրանքները, երբ տեսնում եմ, որ կինը շարունակում է իր տոպրակի մեջ լցնել…իմ գնումները:

Դրանում համոզվեցի, երբ տեսա, որ իմ սիրելի կոնֆետը հայտնվեց նրա տոպրակի մեջ:Դա ինձ շատ բարկացրեց: Մի՞թե կարելի է
այդքան անամոթ լինել: Ես որոշեցի չլռել և շատ բարկացած բարձր ձայնով ասացի.
-Տիկին, ի՞նչ եք անում: Դա իմ ապրանքն է, ինչու՞ եք անամոթաբար վերցնում: Դուք լրիվ կորց րե՞լ եք ձեր խիղճը:
Կինը նայեց ինձ և մի կերպ զսպելով ծիծաղը՝ պատասխանեց.

-Ընկեր ջան, ձեր ապրանքը ոչ մի տեղ չի կորի: Ես այս խանութի ադմինիստ րատորն եմ, օգնում եմ գանձապահին, որ հերթը արագ
առաջ գնա: Օգնում եմ նաև ձեզ, իսկ դուք այստեղ կանգնած գոռգոռում եք:
Իմ հետևում հերթի մեջ բոլոր կանգնածները սկսեցին բարձր ծիծաղել: Ես այնքան ամաչեցի: Արագ վերցրեցի տոպրակներս և հեռա-
ցա խանութից: Որոշել եմ այլևս չմտնել այդ սուպերմարկետ, չնայած ոչ մի վատ բան չեմ արել, միևնույնն է, ինձ անհարմար եմ զգում:
