Վերջերս մեզ հյուր էր եկել վերջին 18 տարում Գերմանիայում բնակվող ԺԼԱՏ եղբայրս․ Երևի սխալը մենք էինք, որ․․․

Վերջերս մեզ հյուր էր եկել վերջին 18 տարում Գերմանիայում բնակվող ԺԼԱՏ եղբայրս․ Երևի սխալը մենք էինք, որ․․․Մորաքրոջս տը-
ղան արդեն 18 տարի ապրում է Գերմանիայում: Մինչ նրա այնտեղ տեղափոխվելը, մենք շատ մտերիմ էինք, և ահա վերջերս նա մեզ
հյուր եկավ:Ես ու կինս գնացինք նրան դիմավորելու: Եվ այդ ժամանակ ապրեցի կյանքիս ամենամեծ զարմանքը. նա իր համար գա-
րեջուր վերցրեց և ասաց, որ ինքն իր փոխարեն կվճարի:

-Եթե ուզում եք, դուք նույնպես վերցրեք,- ասաց նա:

-Ոչ, շնորհակալ եմ, մեր տանն ամեն ինչ կա, ամեն ինչ նախօրոք գնել և դրել ենք սառնարանը,- պատասխանեցի ես:

Ես չեմ ասում, որ նա պիտի վճարեր մեզ համար, բայց նրա փոխարեն ես այդպես կանեի: Իսկական ժլատություն…Եկանք տուն, շփ-
վեցինք,հետո գնացինք հանգստանալու:Հաջորդ օրը ժլատության երկրորդ սերիան էր:Նա խանութ գնաց,առևտուր արեց իր համար,
իսկ վաճառողուհին չվերադարձրեց 10 դրամ մանրը:

Նա պատմեց ինձ դրա մասին, իսկ ես փորձում էի բացատրել, որ դրանում ար-տառոց ոչ մի բան չկա:Մի օր անց էլ նրան չվերադարձ-
րեցին 20 դրամ, սակայն եղբայրս այս անգամ չլռեց և պահանջեց իր գումարը: Վաճառողուհին ներողություն խնդրեց իր «սարսափե-
լի» արարքի համար:

-Դուք չգիտեք, թե ինչպես է պետք վարվել գումարի հետ: Ես, օրինակ, կարողանում եմ խնայել: Նույնիսկ դատարկ շշերն աղբը չեմ
գցում, հանձնում եմ դրանք և գումար վերցնում: Հենց դրա համար էլ տարեկան 2 անգամ կարող եմ գնալ հանգստանալու:

Այժմ հարց ունեմ. նա իրավացի է թե՞ ոչ: Գուցե այդ մենք ենք սխալ ապրում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика