Վերջերս մայրս պահատական «բերանից թռցրեց»,որ հայրս տարիներ շարունակ․․․Լսելով նրա բացատրությունը՝ չկարողացա զսպել
արցունքներս։Մի օր, երբ արդեն 15 տարեկան էի, վիճել էի հորս հետ։ Գանգատվեցի մորս՝ ասելով, որ նրա սիրտը քարից է, այլապես
ինչպես կարող էր այդպես խոսել հետս։ Մայրս ասաց, որ ուշադիր լսեմ իրեն, հետո նոր հետևություններ անեմ․

-Գիտես, հայրդ երբեք չի պատմի աjս մասին, բայց ես ուզում եմ, որ դու իմանաս։ Երբ դու ու քույրդ փոքր էիք, հայրդ շինարարութ-
յամբ էր զբաղվում։ Բարձրահարկ շենքեր էին կառուցում, վտանգավոր գործ էր։ Մի օր հորդ հերթափոխի ժամանակ մի երիտասարդ
տղա սայթաքեց, ընկավ ու կոտրեց ոտքը։ Շտապ օգնության մեքենան տարավ տղային, բոլորը շարունակեցին աշխատել, ու միայն
հայրդ էր անդադար նրա մասին մտածում՝ անգամ անձամբ չճանաչելով նրան։

Մյուսներին հարցուփորձ անելուց հետո՝ իմացավ, որ վնասվածք ստացած տղան ամուսնացած է և երկու փոքր երեխա ունի։ Արդ-
յունքում այդ օրը երեկոյան հայրդ մոտեցել է ղեկավարությանը ու խնդրել իրեն լրացուցիչ հերթափոխեր տալ, որպեսզի այն տղան
չմնա առանց աշխատավարձի։ Փաստացի համաձայնել է աշխատել նրա փոխարեն։

Հայրդ ուղիղ 1 ամիս աշխատել է երկու հերթափոխով, բացարձակ չի հանգստացել, միայն նրա համար, որ իրեն անծանոթ ընտանիք
չմնա առանց գումարի։Դե հիմա ինքդ հետևություն արա՝ հորդ սիրտը քարից է թե ոչ․․․
Երբ գնացի հորս մոտ, ներողություն խնդրեցի, ասացի, որ գիտեմ իր մեծահոգի արարքի մասին, նա ուղղակի պատասխանեց․
—Դա ճիշտ քայլ էր, այլ կերպ չէր կարելի։
