Վերջերս ավտոկայանում ծրար գտա, որի մեջ 14,500 ԱՄՆ դոլար գումար կար․․․Երբեք մտքովս չէր անցնի, որ նման բան տեղի կու-
նենա։Վերջերս ինձ հետ զարմանալի մի բան եղավ: Քայլում էի ավտոկայանատեղիում, գնում էի դեպի մեքենաս, երբ պատահաբար
գետնին ծրար նկատեցի:

Ես գնացի ոստիակնություն, ասացի, որ ծրար եմ գտել, թողեցի իմ հեռախոսահամարը:Զգուշացրեցի, որ ծրարը կտամ միայն նրան,
ով հստակ կնկարագրի, թե ինչ կա դրա մեջ:Ոստիկանը համոզում էր, որ ծրարն իրենց տամ, բայց ես գիտեի, որ այդ դեպքում գու-
մարը երբեք չի հասնի նրան, ում այն պատկանում է:Անցավ 3 շաբաթ, այդպես էլ ոչ մի զանգ չստացա:
Որոշեցի ինքս անցնել գործի:Մտա ֆեյսբուք, հնարավոր բոլոր խմբերում հայտարարություն գրեցի:Չեք պատկերացնում, թե մարդիկ
ինչ խորամանկությունների էին գնում, միայն թե գումարն իրենց հասնի:2 օր անց զանգ ստացա, ձայնից հասկացա, որ տարեց մարդ
է խոսում: Նա ասաց, որ գումարը մեծ դեղին ծրարի մեջ է, 13 հատ 100 դոլարանոց կա, իսկ մնացածը՝ 10 դոլարներ են:

Պարզվեց, որ նա վաճառել է իր մեքենան,որ վճարի դստեր ուսման վարձը:Ես այնքան ուրախացա, որ գտա նրան: Կարծես հոգիս թե-
թևացած լիներ: Մենք հանդիպեցինք, ծրարը տվեցի նրան: Տղամարդն այնքան հուզված էր, մի քանի անգամ գումար առաջարկեց,
բայց ես չվերցրեցի:Բարի գործերը չեն վաճառվում:
