Վերջերս ամուսնուս բռնացրեցի մի ուրիշ կնոջ հետ, իսկ նա ասաց, որ դա հանուն մեր ընտանիքի է արել․ Պարզվեց այդ կինը․․․Սո-
վորում էի համալսարանի 4-րդ կուրսում,երբ ծանոթացա հետաքրքիր երիտասարդի հետ:Նա շատ լավ տպավորություն թողեց, սկսե-
ցինք հանդիպել: Մի քանի ամիս անց ամուսնացանք:
Քանի որ վարձով էինք ապրում, որոշեցինք երկուսով աշխատել, գումար խնայել՝ մեր սեփական տունը գնելու համար: Մենք հասկա-
նում էինք, որ դա արագ գործընթաց չէ, բայց պատրաստ էինք սպասել: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում մենք կենտրոնացել
էինք աշխատանքի վրա:

4 տարվա ընթացքում հավաքեցինք որոշակի գումար, սակայն ըստ մեր հաշվարկների պիտի ևս մի քանի տարի աշխատեինք նման
կերպ, որ ունենանք անհրաժեշտ գումարը:Սակայն շուտով մեր հարաբերություններում դժվար շրջան սկսվեց: Բանն այն է, որ ամու-
սինս սկսեց ուշ վերադառնալ աշխատանքից, իսկ շուտով սկսեց նույնիսկ գիշերել գրասենյակում: Նա դա բացատրեց նրանով, որ իր
պաշտոնը բարձրացրել են, դրա համար էլ նա այդ ռեժիմով է աշխատում:
Նրան չհավատալու պատճառ չունեի, քանի որ ամբողջ աշխատավրձը տուն էր բերում:Մի օր նա աշխատանքի գնալուց հեռախոսը
մոռացավ տանը: Չկարողացա հաղթահարել հետաքրքրասիրությունս և որոշեցի կարդալ անձնական հաղորդագրությունները: Այդ
ժամանակ էլ ապրեցի կյանքիս ամենամեծ շոկը…Պարզվեց, որ ամուսիսնս արդեն երկար ժամանակ սիրավեպի մեջ է իր տնօրենի
հետ: Այդ կինը նրան սիրային հաղորդագրություններ էր գրում, ամուսինս էլ պատասխանում նույն տոնով:

Մի քանի ժամ արտասվեցի…չէի հասկանում, ինչպես կարող էր ինձ հետ նման բան լինել:Երեկոյան վերադարձավ ամուսինս, ասա-
ցի, որ ամեն ինչ գիտեմ: Իսկ նա էլ հայտնեց, որ այդ ամենը հանուն մեր ընտանիքի է անում, որպիսի ավելի շուտ կարողանանք տուն
գնել: Խնդրեց, որ իրեն խիստ չդատեմ և չհեռանամ իրենից:Այսօր գնացել եմ մայրիկիս տուն, որպիսի մտածեմ և հասկանամ, թե ինչ
պիտի անեմ և ինչպես ապրեմ…
