Վերացնում է սալիկների ցանկացած տիպի կեղտը․․․ Ցնցող արդյունքով, պարզ հնարքի միջոցով։Կարծում ենք, բոլորն էլ սիրում են,
երբ տանը ամենուր մաքուր է ու փայլուն։ Հաճախ մեծ ջանքեր պահանջող գործերը կարելի է ավելի հեշտ անել, եթե իմանաք որոշա
կի գաղտնիքներ։

Այդպես կխնայեք և ձեր ժամանակը, և գումարը,քանի որ կհրաժարվեք թանկարժեք միջոցներից։Առաջարկում ենք անվտանգ միջոց,
որը թույլ կտա մաքրել գրեթե ցանկացած մակերես․ հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել սալիկները լվանալու համար։ Ինք-
ներդ էլ կհամոզվեք, որ պարտադիր չէ մեծ գումար ծախսել՝ անթերի մաքրություն ապահովելու համար։

Ձեզ անհրաժեշտ է՝
- 5լ ջուր
- ½ բաժակ սոդա
- 1/3 բաժակ կիտրոնի հյութ
- ¼ բաժակ սպիտակ քացախ

Պարտաստման եղանակը՝
Ջրով տարայի մեջ լցնել սոդան ու խառնել՝ մինչ դրա լիարժեք լուծվելը։Ստացված հեղուկի մեջ լցնել կիտրոնի հյութը, իսկ լավ խառ-
նելուց հետո՝ քացախը։ Հենց փրփուր առաջանա, լցնել միջոցը ջրցանիչով շշի մեջ։ Այդպես օգտագործումն ավելի հարմար կլինի։

Միջոցը փչել սալիկներին, թողնել կես ժամ։ Իսկ հետո խոզանակի կամ սպունգի օգնությամբ մաքրել կեղտոտ հատվածները։ Սալիկ-
ները նման մաքրումից հետո նորի տեսք կունենան։Ի դեպ, այս հեղուկը ծառայում է ոչ միայն որպես մաքրող, այլև ախտահանող մի-
ջոց։
Միայն թե չմոռանաք վերջում չորացնել սալիկները, այդ դեպքում դրանք կլինեն անթերի մաքուր։Նման կերպով սալիկները լվանալիս
պարտադիր կրեք ձեռնոցներ։
