Վահանաձև գեղձի բնական բուժում

Վահանագեղձի աշխատանքից է կախված ողջ էնդոկրին համակարգի գործունեությունը: Օրգանիզմում բավարար քանակությամբ յոդի առկայության դեպքում դուք ոչ մի խնդիր չեք ունենա դրա դետ: Իսկ յոդի բավարար քանակության բացակայության դեպքում օրգանիզմն անմիջապես իմաց է տալիս. Մեծանում է վահանաձև գեղձը, խրոնիկ հոգնածության զգացում է առաջանում, խախտվում է հորմոնալ հավասարակշռությունը:

Վահանագեղձի նորմալ աշխատանքը կարող են վերականգնել յոդ պարունակող մթերքները. Ծովային ջրիմուռները, ծովի ձուկը, խաղողը, խնձորը, թրթնջուկը, ծնեբեկը և սոխը:

Ահա վահանագեղձի համար օգտակար կարմիր սոխով հրաշագործ մի թրջոցի բաղադրատոմս: Այն հատկապես պետք կգա այն մարդկանց, ում մոտ նկատվում է վահանագեղձի չափսերի մեծացում: Արդեն մեկ ամսից փոփոխությունները նկատելի կլինեն:

Ինչպես բուժել վահանագեղձը

Ձեզ պետք կգան

500 գրամ կարմիր սոխ

Ստերիլ թանզիֆ կամ բինտ

Պատրաստման եղանակը

1 Սոխը լավ մանրացրեք բլենդերի կամ մսաղացի օգնությամբ:

2 Լցրեք ստացված զանգվածը թանզիֆի վրա և դրեք թրջոցը պարանոցին երկու ժամով:

3 Թանզիֆը ծածկեք հատուկ թրջոցի համար նախատեսված թղթով, հետո փաթաթեք պարանոցը տաք շարֆով:

Այս թրջոցը պետք է անել շաբաթը երկու անգամ՝ մեկ ամիս շարունակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика