Սև պղպեղի 7 զարմանալի հատկություն, որոնց մասին քչերը գիտեն

Ներկայացնում ենք սև պղպեղի 7 զարմանալի հատկություն: 1. Մարսողության նորմալացում Լավացնում է մարսողական տրակտի աշխատանքը՝ կանխելով փորլուծության, փորկապության, ծակոցների առաջացումը: Սև պղպեղը նաև կանխում է առատ գազարտադրությունը, օգնում է սննդամթերքի ավելի լավ յուրացմանը: 2. Շնչառական գործառույթի լավացում Սև պղպեղը կարող է լավացնել մրսածություն, հազ, սինուսիտ, քթի խցանում ունեցող մարդկանց վիճակը:

Օգնում է շնչուղիներն ազատել լորձից, մնացորդներից: Հրաշալի օգնական է բրոնխիալ ասթմայի բուժման և կանխարգելման գործում:

3. Հակաբակտերիալ պաշտպանություն Սև պղպեղը չի կարող փոխարինել հակաբակտերիալ դեղամիջոցներին, բայց օրգանիզմի հակամիկրոբային պաշտպանության խթանումը դրականորեն է ազդում առողջության վրա:

4. Հակաօքսիդանտ ազդեցություն Օգնում է չարորակ նորագոյացությունների, սրտանոթային համակարգի հիվանդությունների և լյարդի պաթոլոգիայի բուժման և կանխարգելման գործում:

5. Ճանաչողական գործառույթների բարելավում Կանխում է հիշողության և այլ ճանաչողական գործառույթների վատացումը: Դրական ազդեցություն ունի նաև Ալցհեյմերի հիվանդության, դեմենցիայի և օրգանիզմի տարիքային փոփոխությունների և ազատ ռադիկալների թունավոր ազդեցության հետ կապված այլ հիվանդությունների բուժման և կանխարգելման գործում:

6. Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի պեպտիկ խոցերի բուժում Ուսումնասիրությունների համաձայն՝ սև պղպեղը հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկությունների շնորհիվ կարող է նվազեցնել ստամոքսի լորձաթաղանթի վնասումը և կանխել խոցերի ձևավորումը:

7. Մաշկի վիճակի լավացում Գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ սև պղպեղը պայքարում է վիտիլիգոյի դեմ, պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика