Սրտի կաթվածի նախանշաններն են

Ժամանակակից աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառը սրտի կաթվածն է: Լարվածության, անառողջ սննդի, քնի քրոնիկ պակասի և մի շարք այլ գործոնների միջոցով մարդիկ իրենք են նպաստում այս հիվանդության զարգացմանը, որը տարեցտարի ավելի ու ավելի է տարածվում՝ դառնալով շատ ավելի վտանգավոր:

Այս խնդրի առաջացումը կանխելու համար՝ ձեզ ենք ներկայացնում մի շարք ախտանշաններ, որոնք կնախազգուշացնեն սպասվող վտանգի մասին առնվազն մեկ ամիս առաջ:

Հոգնածություն

Երբ զարկերակները սեղմվում են, մարդու սիրտը նախկինից ավելի քիչ արյուն է ստանում, ինչը բադացնում է արյունատար համակարգի աշխատանքը: Այս խնդիրների առաջին ախտանշաններն են քնկոտությունն ու բացարձակ հոգնածության զգացումը:

Անհավասարաչափ շնչառություն

Եթե մարդու սիրտը բավարար արյուն չի ստանում, նշանակում է թոքերն ի վիճակի չեն այնքան թթվածին ստանալ, որքան սովոր են:

Օրգանիզմի այս երկու համակարգերը կախված են մեկը մյուսից, ուստի մեկը չի կարող աշխատել առանց մյուսի: Սա նշանակում է, որ հաճախակի նկատվող շնչառական խնդիրների դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ խորհրդակցել բժշկի հետ:

Թուլություն

Ամբողջ մարմնի թուլությունը զարկերակներում չափազանց քիչ արյան նշան է: Մարդու մկանները չեն ստանում բավականաչափ թթվածին ու սննդարար նյութեր: Եթե մարդու մոտ հաճախ, առանց որևէ պատճառի, նկատվում է նախաուշագնացային վիճակ, ապա սա սրտանոթային համակարգի խնդիրների բավական լուրջ նշան է:

Գլխապտույտ ու սառը քրտինք

Գլխուղեղին հասնող արյան պակասը շատ վտանգավոր է կյանքի համար, ուստի սառը քրտինքն ու գլխապտույտը լուրջ նախանշաններ են բժշկի հետ խորհրդակցելու համար:

Ճնշում կրծքի հատվածում

Եթե նկատվում է ուժեղ ճնշում ու սեղմվածության զգացում կրծքի հատվածում, ապա դա շատ վատ նախանշան է, քանի որ այս ախտանշանները ժամանակի ընթացքում կարող են դառնալ ավելի ինտենսիվ ու վտանգավոր և անուշադրության մատնելու դեպքում կհանգեցնեն սրտի կաթվածի:

«Մրսածության» համախտանիշ

Եթե ձեզ մոտ պարբերաբար առանց պատճառի նկատվում են գրիպի ախտանշաններ, ապա դա կարող է լինել սպասվող սրտի կաթվածի նախանշան: Շատերը կաթվածից հետո պատմում են, որ հիվանդությունից մի քանի օր առաջ իրենց մոտ նկատվել են մրսածության անբացատրելի ախտնշաններ:

Ինչպես հաղթահարել այս ամենը

Եթե դուք ձեզ մոտ կամ ձեր ծանոթներից որևէ մեկի մոտ նկատել եք վերոնշյալ ախանշանները, ապա անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի: Սրտի կաթվածի բուժման լավագույն տարբերակը դրա նախանշաները վաղ փուլերում տարբերելը, բուժելն ու կանխարգելելն է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика