Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստորագրված հայտարարության դաժան իրականությունը: Եթե սա իրականություն դառնա, ապա առաջիկա 5 տարին արցա-խահայերի անվտանգությունը 25.000-ոց ՊԲ-ի փոխարեն պիտի ապահովեն 1960 հոգանոց ռուս խաղաղապահ-ները:
Ինչպե՞ս…

Իսկ հարց տվե՞լ եք ինքներդ ձեզ.
— 5 տարի հետո երբ Ադրբեջանը ռուս խաղաղապահներից ազատվի ու հարձակվի (հաստատ կհարձակվի) մի բուռ մնացած այս հողի վրա, ո՞վ է պաշտպանելու:
— Ինչպե՞ս է հայկական բանակը Բերձորի նեղ հատվածով օգնության հասնելու,
— Ինչո՞ւ պիտի հանձնենք Քարվաճառը, եթե ԼՂԻՄ-ի մեջ մտնող Հադրութն ու Շուշին լինելու են Ադրբեջանի մաս»:
