Սկզբում սկեսուրս ինձ տանել չէր կարողանում, բայց հիմա, չգիտեմ ինչու որոշել է, որ հենց ես պետք է խնամեմ իրեն․․․

Սկզբում սկեսուրս ինձ տանել չէր կարողանում,բայց հիմա,չգիտեմ ինչու որոշել է,որ հենց ես պետք է խնամեմ իրեն․․․Ես ու սկեսուրս
առաջին հայացքից հասկացանք, որ երբեք լեզու չենք գտնի միմյանց հետ:Թեպետ այդ պահին նա 65 տարեկան էր, բայց այնքան մեծ
էր թվում, ծանր բնավորությամբ տարեց կին էր:Առաջին հանդիպման ժամանակ նա առանց ամաչելու ինձ ուշադիր զննում էր ոտքից
գլուխ ու քթի տակ ինչ-որ բան փնթփնթում:

Հետո նա սկսեց ինձ անդադար հարցեր տալ, կարծես հարցաքննության էի եկել: Մի խոսքով, այդ օրը հեռացա նրանց տնից ծանրա-
ցած հոգով:Այնուամենայնիվ, մի քանի ամսից մենք ամո ւսնացանք: Ու այդ ժամ անակ սկսվեց սարսափելին: Մենք ստիպված էինք
սկեսուրիս հետ ապրել, ամուսինս ի սկզբանե զգուշացրել էր, որ չի կարող տարեց մորը միայնակ թողնել: Ես էլ համաձայնվել էի…

Սկեսուրս ամեն ինչից դժգոհ էր: Նրան ամեն ինչ բարկացնում էր, նա ինձ զզվող հայացքով էր նայում ու փնովում:Երբ ծնվեց որդիս,
ոչինչ չփոխվեց դեպի լավը, նույնիսկ վատացավ: Սկեսուրս սկսեց ինձ նկատողություններ անել նաև երեխայիս խնամքի վերաբերյալ:
Մեկ տակդիրն այնպես չէի հագցնում, մեկ շիլան էի սխալ եփում, անգամ կարտոֆիլ տապակել չգիտեի…

Իսկ ամենից շատ նա սիրում էր գումար խնայել, ու տեսնելով, որ օգտագ ործած մանկական տակ դիրը աղբն եմ գցում, փորձում էր
դրանք լվանալ, ինչը, իհարկե, թույլ չէի տալիս նրան:Մի խոսքով, որքան գնում էր, այդքան ավելի վատանում էր ամեն ինչ: Անգամ երբ
նա ուղղակի նստած էր իր սենյակում, միևնույնն է, ազդում էր նյարդերիս վրա:

Ամուսինս տեսնում էր իմ վիճակը, ու դրա համար էլ ի վերջո համա ձայնվեց փոքր բնակարան վարձել ու առանձնանալ: Ուրախ ու
հանգիստ ապրեցինք երկու տարի: Այդ ընթացքում շաբաթական 1 անգամ գնում էինք սկեսուրիս տուն, նրան մթերք տանում, օգ-
նում տունը հավաքել, նորոգել, եթե ինչ-որ բան էր փչացել: Բայց երկու ամիս առաջ նա կորոնավիրուսով վարակվեց, 20 օրից ավել
մնաց հիվանդանոցում, իսկ հիմա թոքաբորբը թողել է բացասական հետևանքներ, ու սկեսուրս գրեթե վերածվել է անկողնային հի-
վանդի:

Ամուսինս ամեն օր աշխատանքից հետո գնում է նրա տուն, իսկ երեխաս 3 տարեկան է, ես չեմ կարող նրա հետ այդքան գնալ-գալ:Մի
քանի օր առաջ ամուսինս ասաց,որ նորից հետ ենք գնում իրենց տուն,քանի որ մոր վիճակն օրեցօր վատանում է, ու նրան մշտական
խնամք է պետք: Հանուն ամուսնուս համաձայնվեցի:

Բայց հիմա սկեսո ւրիս վարքն էլ ավելի անտանելի է դարձել: Նա ուղղ ակի պահանջում է, ոչ թե խնդրում. տար, բեր, ջուր տուր, այս
ինչ բանը պատրաստիր ինձ համար, գնա խանութից կաթ բեր… Ու այսպես ամբողջ օրը: 1 շաբաթում հյուծվել եմ ու ուժասպառ եղել,
անգամ երեխայիս չեմ հասցնում ուշադրություն դարձնել:

Ես սիրում եմ ամուսնուս, բայց չեմ կարծում, որ հանուն նրա կկարողանամ երկար դիմանալ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика