Սկզբում մարդիկ զարմացած նայում էին ու չէին հասկանում, թե ինչու է տղամարդը պառկել հատակին ու արտասվում․․․ մի քանի
րոպե հետո ոչ ոք չկարողացավ զսպել արցունքները։Նա երկար ժամանակ գտնվել է փախստականների սուդանյան ճամբարում՝
կնոջից և երեխաներից կտրված: Տղամարդը կորցրել էր հույսը, որ երբևէ կրկին կհանդիպի նրանց…

Հենց 2012-ին կինը հայտնվեց Ֆորտ Ուորթում, Տեխասի նահանգում, երկու երեխաների հետ միասին: Այդ ժամանակ նա հղի էր և
սպասում էր երրորդ բալիկին: Սակայն նրան մի հարց էր տանջում. ի՞նչ է լինելու ամուսնու՝ Դյանի հետ, ով չի կարողանում տուն վե-րադառնալ:Ազատվելով ճամբարից՝ ամուսինները կորցրեցին իրենց ամուսնության վկայականը: Արդյունքում անհնար դարձավ պաշ-
տոնյաներին ապացուցելը, որ Դյանն իսկապես նրա ամուսինն է, և նա ստիպված եղավ մնալ և հետևել, թե ինչպես է իր ընտանիքն
առանց հոր և ամուսնու տուն վերադառնում:

Դյանը շատ էր մտածում, արդյո՞ք կգա այնպիսի օր, երբ ինքը կրկին կկարողանա գրկել և համբուրել սիրելի կնոջն ու երեխաներին:
Դյանին թվում էր, որ մնացած կյանքն ինքը միայնության մեջ է անցկացնելու:Սակայն հրաշք տեղի ունեցավ. կինը կարողացավ կապ-
վել Ֆորտ Ուորթի իշխանությունների հետ:

Պահանջվեցին տարիներ, սակայն ճակատագիրը ժպտաց Դյանին. նա ոտքը դրեց Ամերիկայի հողին և տեսավ կնոջը, ումից հեռու է
եղել 4 տարի շարունակ:

Առաջին անգամ տեսավ երրորդ երեխային:
