Սկեսուրս, չնայած իր տարիքին, հայկական «ավանդական սկեսուրների» ոչ մի նորմի չի համապատասխանում․․․Ահա, թե ինչու։ Կա
ստեղծված կարծրատիպ, թե ինչպիսին պիտի լինի տատիկը: Իմ սկեսուրը՝ չնայած իր տարիքին, չի համապատասխանում ոչ մի պա-
րամետրին:
Բոլոր տատիկներն իրենց վրա խաչ են քաշում, հագնում են գլխաշոր, հարմար կոշիկ են գնում, նստում են տանը և թոռների համար
գուլպաներ գործում:Իմ սկեսուրը լիովին այլ է: Նա ունի հիանալի ոճի զգացում, երբեք գլխաշոր չի կրում, միայն գեղեցիկ էլեգանտ գլ-
խարկներ:

Բացի այդ, սկեսուրս նույնիսկ խանութ է լավ տեսքով գնում: Նա միշտ կանացի է և նրբագեղ: Նա ինձ նույնպես տալիս է խորհուրդ-
ներ, բայց անում է դա միայն մեղմ և հաճելի կերպով: Ես լսում եմ նրա խորհուրդները և երբեք չեմ զղջում դրա համար:Երբ երեխա
ունեցանք, սկեուրս մեզ շատ էր օգնում: Երբեք չէր գոռում, անտեղի խորհուրդներ չէր տալիս, իր վրա էր վերցրել տան գործերի մեծ
մասը:
Բայց երբ զգաց, որ արդեն կարող ենք առանց իր օգնության, կրկին վերադարձավ իր կյանքին:Գրանցվեց պարի և լողի, իսկ եթե ա-
զատ ժամանակ էր ունենում, այն նվիրում էր մեզ:Վերջերս էլ նա վարորդական իրավունք ստացավ, այժմ մեքենա է վարում, թոռնու-
հուն իր հետ պարի է տանում կամ այգի:

Նա ինձ շատ բան է սովորեցրել. նրա շնորհիվ ես զբաղվում եմ ոչ միայն տան գործերով, այլ նաև ինքս ինձանով: Ժամանակ եմ հատ-
կացնում և ընտանիքիս, և ինձ, չեմ մոռանում սեփական նախասիրություններիս մասին:Անչափ շնորհակալ եմ նրան…
