Սկեսուրս էլ չկա, բայց ամեն օր հիշում եմ նրա մասին․ Նման կին, նման սկեսուր․․․Երբևէ չեմ պակտերացրել, որ սկեսուրի հարցում
բախտս այդքան կբերի։Այսօր աչքս պատահաբար ընկավ սկեսուրիս լուսանկարին, որտեղ նա իր ծոռնիկի, այսինքն իմ թոռան հետ
է: Հիշողությունները տակնուվրա արեցին հոգիս:Ես 20 տարեկան եմ: Սկեսուրս 50-ից մի քիչ ավել: Նա նոր զգեստ է փորձում: Շատ է
սազում նրան:

Կոմպլիմենտ եմ անում, բայց մտքումս մտածում եմ, թե տարեց կնոջ ինչին է պետք նոր զգեստ: Անցնում է երկու տարի: Սկեսուրիս
հետ մեր հարաբերությունները կարգավորվում են: Նրան սկսում եմ զգեստներ նվիրել: Բայց պարզվում է, որ նրան ամենից շատ դուր
են գալիս իմ ձեռքով կարածները:Թեպետ ժամանակատար գործ է, բայց սկսում եմ բոլոր տոներին սկեսուրիս համար զգեստ կարել:
Սկեսուրս անում էր լվացքը և առաջարկում, որ ես կախեմ պարանին: Չէի հասկանում նրան: Բայց հետո հասկացա. բակում բոլորը
պիտի տեսնեին, որ ես օրինակելի հարս եմ, աշխատասեր, անթերի լվացք եմ կարողանում անել: Ամեն անգամ ծննդաբերությունից
հետո անցնում էր երկու ամիս , և սկեսուրս ինձ ուղարկում էր աշխատանքի, իսկ 3 թոռների խնամքը վերցնում իր վրա:

Միայն ավելի ուշ հասկացա ու գնահատեցի նրա արարքը. նա անհագստանում էր իմ կարիերայի համար, բացի այդ չէր ուզում, որ
փակվեմ 4 պատերի մեջ:Գարուն է, ներս է գալիս սկեսուրս՝ մի փոքր տոպրակ ձեռքին: Մեջից հանում է գունավոր նուրբ թիկնոց՝
ասելով.
-Վերցրու, կգցես ուսերիդ վերարկուիդ վրայից: ՏԵս դրսում բոլորը ինչպես են հագնված, դու ումի՞ց ես պակաս:Երբ փորձում էի օգնել
նրան, թեթևացնել հոգսերն ու խնդիրները, նա հաճախ թույլ չէր տալիս. ես կարող եմ, դեռ ողջ եմ: Երբ աղջիկս ամուսնու հետ ուզում
էր ուրիշ երկիր տեղափոխվել, սկեսուրս դեմ էր, չէր վստահում փեսայիս:

Ինչպես հետո պարզվեց, շատ ճիշտ էր անում: Ցավոք, տարիքն արեց իրենը. որքան էլ բուժեցինք,հոգ տարանք,սիրեցինք, միևնույնն
է, անկողնուն մի քանի ամիս գամված մնալուց հետո սկեսուրիս ս իրտը կանգ առավ… Արդեն 4 տարի է, ինչ նա մեզ հետ չէ: Հիշում
եմ նրա ժպիտը՝ լայն ու բարի: Հիմա 60 տարեկան եմ, ինքս էլ հարս ունեմ:Հաճախ նկատում եմ, որ ինձ սկեսուրիս պես եմ պահում…
Շնորհակալ եմ նրան…
