Սկեսուրս դեմ է, որ երեխայիս նոր իրեր գնեմ, իսկ իր բերած․․․3 տոպրակից միայն 1 գլխարկ ու երկու շապիկ թողնել։
—Ինչի՞ համար ավելորդ գումար ծախսել, եթե ես ամեն ինչ ունեմ, կբերեմ, -զարմացրեց ինձ սկեսուրս:

Սկզբում կարծեցի, թե նա կատակում է ու առանձնապես ուշադրություն չդարձրեցի: Սակայն ծննդաբերությունից մի քանի շաբաթ
առաջ ինձ մոտ հայտնվեց հագուստով լցված 3 տոպրակ: Հագուստ, որը 30 տարի առաջ կրել է իմ ամուսինը: Անկեղծ ասած, ես շոկի
մեջ էի նման «նվերից»:

Չեմ հասկանում, թե ինչի համար է պետք 30 տարի պահել այդքան հագուստ:Լավ, մեկ-երկու հատ որպես հաճելի հուշ կարելի է թող-
նել, բայց ոչ հնամաշ տակաշորերն ու տոտիկները: Ես հրաժարվում էի հավատալ կատարվածին:Իհարկե հասկանում եմ, որ այն ժա-
մանակ դծվար էր, ոչինչ չկար, բայց հիմա ամեն ինչ փոխվել է:

Գուցե ես վատն եմ, անշնորհակալ եմ, բայց 3 տոպրակից կարողացա միայն 1 գլխարկ ու երկու շապիկ թողնել երեխայիս համար: Մն
ացածն ուղղակի չեմ ուզում հագցնել փոքրիկիս:Ուզու՞մ եք պատմեմ, թե մանկական իրերը այսքան տարիների ընթացքում ինչի են
վերածվել: Խիստ կասկածում եմ, որ անգամ մի քանի լվանալուց հետո հնարավոր կլինի ազատվել հնության հոտից:

Տանը տեղ չկա, ուզում էի գցել աղբը, բայց ձեռքս չգնաց: Հիմա մտածում եմ՝ ինչ անեմ այդ ամենի հետ: Մանկատուն էլ չեմ կարող
տանել, ամաչում եմ:Դեռ կթողնեմ տանը, իսկ հետո երևի կվերադարձնեմ սկեսուրիս, թող ինչպես պահել է, շարունակի պահել:
