Սկեսուրս ասաց, որ եթե ես չեմ կարողանում իրեն տղա թոռ պարգևել ուրեմն «դեֆեկտ» ունեմ․․․Այնպես ստացվեց, որ իմ ու սկեսու-
րիս հարաբերությունները ի սկբանե չդասավորվեցին։ Ես միշտ զգում էի, որ նա ինձ բացասաբար է վերաբերվում։ Բանն այն է, որ ես
իր որդուց մի քանի տարով մեծ եմ, բացի այդ առաջին ամուսնությունից երեխա ունեմ։

Ամուսինս իր ծնողների միակ զավակն է։ Սկեսուրս նրա հետ կապված մեծ հույսեր ուներ, սակայն հայտնվեցի ես։Մինչ մենք հանդի-
պում էինք, հաճախ էի լսում, որ սիրելիիս զանգում է մայրը և ինձ վատաբանում․ նա ասում էր, որ ես ծեր եմ, երբեք երեխա չեմ ունե-
նա, կխաբեմ և նրանից միայն գումար կկորզեմ։Չէի կորցնում հույսս, որ մի օր մենք կկարողանանք բարիդրացիական հարաբերութ-
յուններ ունենալ։
Բայց ոչ։ Մեր ամուսնությունից հետո ամեն ինչ ավելի վատացավ։ Սկեսուրս ինձ տարբեր համարներից հաղորդագրություններ էր ու-
ղարկում, ամուսնուս ակնարկում էր, իբր դավաճանում եմ։Ստիպված եղանք ուրիշ քաղաք տեղափոխվել։ Դրանից հետո սկեսուրս
մի քիչ փոխվեց, իսկ ես էլի փորձում էի նրա հետ հաշտվել։

Բոլոր տոներին թանկարժեք և հաճելի նվերներ էինք ուղարկում, նույնիսկ այնպիսի հեռախոս գնեցինք, որից ես ու ամուսինս էլ չէ-
ինք կարող մեզ թույլ տալ։Հետո ծնվեց մեր աղջիկը։ Թվում էր, թե մեր փոքրիկ հրաշքը պիտի մեզ վերջնականապես հաշտեցնի, բայց
ստացվեց հակառակը․ սկեսուրս հայտնեց, որ ես «դեֆեկտ» ունեմ, եթե չեմ կարողանում տղա ունենալ։Ավագ երեխաս նույնպես աղ-
ջիկ է։

Սկեսուրս ուրիշ քաղաքից կարողանում է վերահսկել մեզ․անդադար զանգում է տեսակապով և հետևում,թե ինչպես կերակրեցի կամ
լողացրեցի երեխայիս։ Բայց ամեն անգամ ստացվում է, որ ես վատ մայր եմ։Վերջերս էլ նա մեզ հյուր էր եկել։Արեցի ամեն ինչ, որ սկե-
սուրս իրեն լավ զգա մեր տանը։ Ամուսնուս և մոր համար թատրոնի տոմսեր գնեցի, բայց երեկոյան լսեցի․
-Էհ, որդիս, այսպիսի հարս չէի ուզում ես․․․ ինչի՞ համար ինձ այսպես պատժեցիր։
Անկեղծ, էլ ուժ չունեմ․․․
